
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. 23-ամյա երիտասարդը տատիկի տան տանիքում ինքնասպան է եղել. shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի 49 շենքի տանիքում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ովքեր տանիքում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Նարեկ Գևորգյանին՝ պարանով կախված վիճակում:
Նա այցելել է տատի տուն, իսկ հետո բարձրացել տանիք և ինքնասպանություն գործել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: