Բաժիններ՝

Շուկան սպասումների մեջ է. ոչ ոք չի ցանկանում դոլար վաճառել

Ինչպես երևում է, ֆինանսական շուկայի խաղացողները, կանխատեսելով դրամի հետագա արժեզրկում, չեն ցանկանում հրաժարվել իրենց մոտ եղած արտարժույթից (մասնավորապես, ԱՄՆ դոլարից)։

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում, դոլար չի վաճառվել։ Գնորդները պատրաստ են եղել  1 դոլարի համար վճարել 416.5 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել։ Նշենք, որ երեկ բորսայում վաճառվել էր 10 միլիոն 250 հազար դոլար՝  415.8 դրամ միջին փոխարժեքով։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը հասել է 416-416.5 դրամի, վաճառքինը՝ 419-419.5 դրամի։ Ավելացնենք, որ 2014 թվականի ընթացքում դրամը երբեք այսքան արժեզրկված չի եղել։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս