
Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լեհաստանի դեսպանի հետ

Նոյեմբերի 19-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Լեհաստանի արտակարգ եւ լրազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ։
Կոնգրեսի լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական հարցերին, հնարավոր զարգացումներին ու քաղաքական պրոցեսների հանգուցալուծման հեռանկարներին։
Առաջին նախագահը ներկայացրել է նաեւ տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ իր տեսակետներն ու գնահատականները։
Նախագահ Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։
Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Ավետիս Ավագյանը։