Բաժիններ՝

Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար ԱՄՆ-ում ստեղծվում են բժշկական «արագ արձագանքման ջոկատներ»

Ամերիկյան The Washingon Post թերթի փոխանցմամբ՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար ԱՄՆ-ի տարածքում ստեղծվելու են բժշկական «արագ արձագանքման ջոկատներ»: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի տնօրեն Թոմաս Ֆրիդենը:

Նրա խոսքերով՝ հնարավոր կլինի մի քանի ժամվա ընթացքում նրանց տեղափոխել երկրի տարածքում գտնվող ցանկացած հիվանդանոց, ուր կհայտնվեն Էբոլա վիրուսով հիվանդները:

Ֆրիդենն ընդունել է, որ իր ծառայությունը թերագնահատել է համաճարակի վտանգը, և որ բժիշկները սկզբնական շրջանում Էբոլա վիրուսով հիվանդների հետ շփման ժամանակ չեն ձեռնարկել զգուշավորության միջոցներ:

Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում մահացել է 42-ամյա Թոմաս Էրիկ Դունկանը, ով հանդիսացավ Էբոլա տենդից մահացած առաջին ամերիկացին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս