Բաժիններ՝

Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 15-ին առանձին լեռնային շրջաններում, 16-17-ը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:

18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ին էապես չի փոխվի, 16-ի ցերեկը կնվազի 2-3, 19-ի ցերեկը՝ ևս 2 աստիճանով:
Երևանում`

Հոկտեմբերի 15-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

16-17-ը, 19-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև:

arm2
Երևանի հոկտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.80C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 0.70C (1990 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.90C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս