
Բակո Սահակյանը պարգևատրել է «Ձեռք ձեռքի» ՀԿ-ի ղեկավարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի15-ին ընդունել է «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին եւ նրան ուղեկցող անձանց:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը Բերջ Քիլաջյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, հանձնել է «Երախտագիտություն» մեդալ:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Ձեռք ձեռքի» կազմակերպության ներդրումը մեր հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման գործում` նշելով, որ այն պահանջված է եւ կարեւոր Արցախի համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմ