
Ադրբեջանը պատրաստ է փորձագետների մակարդակով Հայաստանի հետ բանակցություններ սկսելուն. Մամեդյարով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը.
«Ադրբեջանը կցանկանար, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով յուրաքանչյուր հանդիպում լիներ արդյունավետ, որպեսզի այդ գործընթացն ընթանար առաջ: Ադրբեջանը պատրաստ է ձեռնամուխ լինել խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքներին»:
Մամեդյարովն ընդգծել է, որ եղել են մի շարք առաջարկներ զորքերի դուրս բերման, փախստականներին վերադարձնելու, տրանսպորտի, ենթակառուցվածքների հարցերի լուծման գծով կառույցների միջև աշխատանքային խումբ ստեղծելու մասին.
«Ադրբեջանը պատրաստ է փորձագետների մակարդակով նման բանակցություններ սկսելուն: Մենք սպասում ենք հայկական կողմի պատասխանին»: