
Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրեին (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ու Դևիդ Սալվոյին (ամերիկացի համանախագահի օգնական):
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները: Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խնդրել է շուտափույթ լուծել ադրբեջանցի դիվերսանտների վերադարձման հարցը: