
Ֆեթհուլլահ Գյուլենը քարոզիչ է ուղարկել Ադրբեջան

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հիմնական արտահայտման միջոց Zaman թերթի գլխավոր խմբագիրը նշանակում է ստացել Ադրբեջանում: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նրանց հաղորդմամբ՝ Radikal, Referans և Financial Forum պարբերականների նախկին գլխավոր խմբագիր Էյուբ Ջանը պաշտոնանկ է արվել Doğan Media խմբում իր աշխատանքից և ամենայն հավանականությամբ կնշանակվի Zaman-ի գլխավոր խմբագրի պաշտոնում:
Միևնույն ժամանակ Zaman-ի գլխավոր խմբագիր Աքրամ Դումանլին նոր պաշտոն է ստացել Ադրբեջանում, սակայն հայտնի չէ, թե ինչ պաշտոն է դա: Ադրբեջանում գործում է Zaman-Azərbaycan թերթը, որը կապված է Ֆեթհուլլահ Գյուլենի մեդիախմբի հետ: Բացի այդ, գյուլենականների հետ կապերի մեջ է մեղադրվել Xəzər TV հեռուստաալիքը: