
Մեդվեդևը շեղման նշաններ է տեսնում Օբամայի ուղեղում

CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը զարմանք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանից բխող սպառնալիքը համարում է իր նշանակությամբ երկրորդը՝ Էբոլա վիրուսից հետո.
«Ինձ համար օրինակ շատ ցավալի է, որ նախագահ Օբաման, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից ու թվարկելով մարդկության առջև ծառացած սպառնալիքները կամ մարտահրավերները, առաջին տեղում նշեց Էբոլա տենդը, իսկ երկրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը, և միայն երրորդ տեղում նշեց «Իսլամական պետությունը»: Ես դա չեմ էլ ցանկանում մեկնաբանել, դա ցավալի է, դա ուղեղի ինչ-որ շեղում է:
ԽՍՀՄ-ի վերաստեղծումն անհնար է, այդ կապակցությամբ արևմտյան գործընկերների մտավախությունները հանդիսանում են սեփական էլիտաներին համախմբելու եղանակ: Անհնար է վերաստեղծել այն, ինչն արդեն իսկ վերացել է: Դա բացարձակապես ակնհայտ է: Թեև ես ծնվել եմ Խորհրդային Միությունում, այնուամենայնիվ աշխարհը փոխվել է, Խորհրդային Միությունն այլևս չկա, կա Ռուսաստանի Դաշնությունը»:
Խոսելով երկու երկրների հարաբերությունների զարգացման մասին՝ Մեդվեդևը հայտարարել է, որ վերաբեռնումն անհնար է համարում, քանի դեռ չեն վերացվել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները. «Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև փոխգործակցության շարունակման համար անհրաժեշտ է վերադառնալ նորմալ դիրքորոշման՝ առնվազն զրոյական դիրքորոշման»: