Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալը միջնորդեց դատարան հրավիրել Սերժ Սարգսյանին

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա նշեց, որ ոտնահարելով անմեղության կանխավարկածը, խախտելով ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը, առանց դատարանի վճռի կայացնելու պաշտոնական այցի ժամանակ, ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանը իրեն և իր ընկերներին հանցագործ է անվանել և հայտարարել, որ իրենք պետք է դատապարտվեն:

Ամբաստանյալը հայտարարեց. «Քանի որ դատախազն ընդամենը այս դատավարության պատվիրատուի կամակատարն է, ես նրան բան չունեմ ասելու: Պարոն դատախազի գործողությունների և դիրքորոշման գանահատականը թողնում են հենց իր խղճին: Ես իմ խոսքն ուղղում եմ իշխանությունը զավթած բանդային և նրանց մերձավոր շրջապատին: Ինչքա՞ն անմարդկային, ինչքան անբարոյական պետք է լինել, որ անչափահաս տղայի՝ Շահենի համար պահանջել հինգ տարի ազատազրկում, այն էլ ինչի համար, որ փորձել է իր հորը պաշտպանել ոստիկանների բռնությունից: Ի՞նչ եք ուզում դրանով անել կամ է՞լ ինչ եք ուզում դրանով ապացուցած լինեք: Ուզում եք վերջնական պղծե՞լ այս ժողովրդին, թե՞ ուզում եք ապացուցել, որ ոստիկանի զգեստով իշխանության ցանկացած ներկայացուցիչ իրավունք ունի անպատիժ ոտնահարել բոլոր սրբությունները, այդ թվում նաև ծնողներին: Ուշքի եկեք: Ի՞նչ է, դուք ինքներդ զավակ չունե՞ք: Եթե ինձ բռնության ենթարկեն և իմ տղան ընդամնեը պետք է նայի, ավելի լավ է ես տղա ընդհանրապես չունենամ: Դուք բոլորդ հոգեբույժների լուրջ միջամտության կարիք ունեք և ձեր արաքով ոչ միայն ապացուցում եք, որ թալանում եք մեր երկիրը և դավաճանում եք մեր ժողովրդին, այլ նաև վաճառել եք ձեր ազգությունը, որովհետև հայերի համար միշտ ծնողը ու հայրենիքը եղել են հավասար, գերագույն արժեք: Եթե ես իրականում հանցագործություն գործած լինեի, ինձ համար վիրավորական չէր լինի այդ պատիժը կրելը: Ի վերջո բոլորս պետք է հավասար լինենք օրենքի դեմ, բայց դուք դատապարտում եք ինձ իմ քաղաքական հայացքների համար և բոլոր ջանքերը գործադրում եք՝ քողարկել այն քրեական հանցագործության տակ: Դուք առանց ապացույցների քրեական օրենսգրոքվ նախատեսված առավելագույնը հինգ տարի պատժաժամկետից ինձ համար պահանջում եք չորսը: Դուք պնդում եք, որ իմ մեղքն ապացուցված է՝ ընդամենը մեջբերելով իմ ցուցմունքից, ես ստիպված եմ եղել համաչափ պաշտպանվել՝ պայթեցնելով ինձ մոտ եղած ինքնաշեն հրատեխնիկական միջոցը: Բա բռնություն չգործադրեիք, ես էլ համաչափ պաշտպանվելու անհրաժեշտություն չունենայի, չտեսնեի: Դուք հայտարարում եք, որ ես վտագնավոր եմ հասարակության համար, այն հասարակության համար, որ նոյմբերի հինգին հենց Ազատության հրապարակում ինչ-որ ձևով փորձում էր պաշտպանել ինձ ոստիկանության, այսինքն՝ իշխանության բռնությունից: Եվ դա պարզ երևում է հենց ձեր կողմից ներկյացված տեսագրությունների մեջ: Անգամ դատապարտելով ինձ ազատազրկման՝ դուք վախենում եք խոստովանել, որ ինձ վտանագավոր եք համարում հենց ձեզ համար՝ իշխանությունը բռնազավթած բաշիբոզուկների համար, որովհետև ձեր բեսպրեդելության ու անօրինականութան պատճառով ժողովրդի ատելության ու դժգոհության ալիքը հասնում է ձեզ համար վտանգավոր սահմանագծին, իսկ դուք գործել եք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ դավաճանությունը՝ ստորագրել եք Մաքսային միությանը անդամակցելու պայմանագիրը: Եվ դա կրկնակի դավաճանություն է, որովհետև շատ լավ գիտակցում եք, որ անդամակցելով Մաքսային միությանը, պարելով ռուսի տակ, Հայաստանի Հանրապետությունը դարձնելով Ռուսաստանի ծայրամաս, մենք վերջնականապես կորցնելու ենք մեր անկախությունը, կործանելու ենք մեր պետականությունը և դրանով իսկ դուք երաշխավորում եք մեր քաղաքացիների արտագաղթը:

Ամբողջ դատավարության ընթացքում դուք հրաժարվեցիք ընկալել, որ գործով անցնում են ոչ թե Շանթը և ընկներները, այլ գործով անցնում են գաղափարակից հեղափոխականները: Ես դուրս եմ եկել Ազատության հրապարակ ոչ թե նրա համար, որ Շանթը կամ Վարդանը իմ ընկերներն են: Ես մասնակցել եմ արժեքների հեղափոխությանը, որովհետև հասկանում եմ, որ պետական մտածելակերպ չունեցող, կոռումպացված հակաժողովրդական իշխանության սեփական շահերի գերակայությունը, հակահայկական արտաքին և ներքին քաղաքականությունը, օրեցօր խորացող սոցիալական խնդիրները տանում են մեր երկիրը կործանման»:

Ամբաստանյալն ասաց, որ ինքը քսան տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում, պարգևատրվել է մի շարք մեդանելորվ պարգևներով, ինքը քաղբանտարկյալ է, հալածվում է ՀՀ իշխանության կողմից՝ հայրենասեր լինելու և արժանապատվություն ունենալու պատճառով և այդ ամենը հասարակության, քաղաքական ուժերի անտարբեր լռության ներքո: «Շարունակեք անտարբեր լռել, շարունակեք վախեցած դժգոհել խոհանոցներում և տարբեր անկյուններում, շարունակեք ապրել պատվազուրկ ստրուկների պես, ու ոչ մի մտավորական, ոչ մի պետական գործիչ, ոչ մի կուսակցություն թող իրավունք չվերապահի իրենք անվանել ընդդիմադիր, առավել ևս հեղափոխական: Հայաստանում կա մեկ ընդդիմություն, այդ ընդդիմությունը գտնվում է այս դահլիճում ու նստած է ամբաստանյալների աթոռներին: Իշխանությունն անօրինական ինձ ուզում է զրկել ազատությունից, բայց ոչ ոք չի կարող սահմանափակել իմ մտքի, խոսքի և քաղաքական դիրքորոշման ազատությունը: Ես անպարտ եմ օրենքի, պետության, ժողովրդի և մարդկային խղճի դեմ»,- հայտարարեց ամբաստանյալը:

Կարդացեք նաև

Արմեն Հովհաննիսյանը դիմեց լրագրողներին՝ նշելով, որ իր քաղաքական հայացքների պատճառով իրեն և իր ընտանիքի անդամներին կարող է վտանգ սպառնալ. «Եթե ինձ հետ ու իմ ընտանիքի անդամներից որևեից մեկի հետ ինչ-որ բան պատահի, վստահ եղեք, որ դա իշխանության վրեժխնդրության արդյունքն է: Պարոն դատավոր, դատախազը ջանասիրաբար կատարեց իշխանության պատվերը, մնաց, որ Դուք Ձեր վճռով հաստատեք, որ ոստիկանական բռնապետությունում, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, արդարադատություն գոյություն չունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս