Բաժիններ՝

ԱՊՀ-ի երկրները ստեղծել են սահմաններին առկա իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակման համակարգ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊՀ անդամ մի շարք երկրների սահմանապահ ծառայությունները ստեղծել են ԱՊՀ-ի արտաքին սահմաններում տիրող իրավիճակի մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման համակարգ:

Այս մասին հայտարարել է ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի կոորդինացիոն ծառայության նախագահ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը. «Այսօր գործում է այդ համակարգը, այն հնարավորություն է տալիս իրական ժամանակի ռեժիմով գնահատել արտաքին սահմաններում տիրող իրավիճակը:

Դա ԱՊՀ երկրների սահմանապահ ծառայությունների միջև համագործակցության ամենաարդյունավետ ձևն է: Այդ համակարգում արդեն իսկ մտել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի սահմանապահ ծառայությունները: Դիտարկվում է Ուզբեկստանի մասնակցության հարցը: Այդ համակարգի շրջանակներում համագործակցություն է իրականացվելու ՇՀԿ-ի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031