Ալի Խամենեին հավանության է արժանացրել Պենտագոնի հետ շփումները

BBC-ի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին տվել է իր համաձայնությունը՝ կապված ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ իրանցի պաշտոնատար անձանց հանդիպելու հետ: Այս մասին Թեհրանում հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Առկա տեղեկատվության համաձայն, Հյուսիսային Իրաքում՝ քրդերի վերահսկած տարածքներում, արդեն իսկ պաշտոնական հանդիպումներ են տեղի ունենում Իրանի ու ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց միջև, որոնք քննարկում են «Իսլամական պետություն» խմբավորման վերջին գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Իրանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980 թվականին, և չնայած դրան՝ ներկայումս համընկնում է երկու երկրների դիրքորոշումները «Իսլամական պետության» հարցում, որ վերջինս ներկայումս դարձել է ողջ Մերձավոր Արևելքի անվտանգության գլխավոր սպառնալիքը:

Իրանն ու ԱՄՆ-ն արդեն իսկ սկսել են զինել Իրաքի քրդերին՝ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման: Միևնույն ժամանակ ամերիկյան ավիացիան հրթիռային հարվածներ է հասցնում քրդական ինքվարության վրա հարձակվող զինյալների դիրքերին:

Տեսանյութեր

Լրահոս