
ՆԱՏՕ-ն շարունակելու է բաց դռների քաղաքականությունը. Ռասմուսեն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է բաց դռների քաղաքականություն վարել այն երկրների հանդեպ, որոնք ցանկանում են անդամակցել իրեն.
«ՆԱՏՕ-ի դուռը նախկինի նման կլինի բաց: Յուրաքանչյուր երկրի գնահատելու են սեփական արժանիքների համար: ՆԱՏՕ-ի մեջ չմտնող որևէ երրորդ կողմ իրավունք չունի վետո դնել դաշինքի ընդլայնման գործընթացի վրա:
ՆԱՏՕ-ն շարունակելու է ընդլայնված գործընկերությունն այն երկրների հետ, որոնք ձգտում են անդամակցել դաշինքին՝ պայմանով, որ նրանք կպահպանեն անհրաժեշտ չափանիշները:
Այսօր մենք պայմանավորվեցինք Վրաստանի համար միջոցների էական փաթեթի շուրջ: Էական այդ փաթեթը Վրաստանին կօգնին ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակով սեփական պատրաստության համար»: