Խեղճ ստամոքս. «Կոկա-Կոլան» քայքայում է զուգարանակոնքի կեղտոտ մակերեսը (տեսանյութ)
Պարզվում է՝ շատերի սիրելի «Կոկա-կոլան» հրաշալի մաքրում է ժանգոտված, աղտոտված զուգարանակոնքը և այլ մակերեսներ:
«Կոկա-Կոլան», որ պատմության մեջ ամենաշատ վաճառվող ապրանքաներից մեկն է, շատերի կարծիքով՝ իսկական թույն է մարդու օրգանիզմի համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ «Կոկա-Կոլա» օգտագործողների մոտ 48 տոկոսով բարձր է սրտի և ուղեղի կաթված ստանալու հավանականությունը:
Ըստ որոշ հետազոտությունների՝ «Կոկա-Կոլան» նպաստում է ոսկրերում կալցիումի կորստին.
1. Գազավորվածությունը գրգռում է ստամոքսը, իսկ ստամոքսը «բուժում է» գրգռվածությունը իրեն հայտնի միակ միջոցով` հակաթթվով, այս դեպքում կալցիումով, որը վերցնում է արյունից,
2. Երբ արյան մեջ կալցիումի քանակը նվազում է, վերականգնվելու համար այն սկսում է վերցնել ոսկրերում եղած կալցիումը:
3. «Կոկա-Կոլան» նաև ֆոսֆորական թթու է պարունակում, որը նույնպես ազդում է օրգանիզմում կալցիումի կորստին:
Եթե ժամանակին կերակրափողի քաղցկեղը հազվադեպ հանդիպող խնդիր էր, ապա այսօր այն տարածված երևույթ է: Համացանցում տարածված որոշ աղբյուրներում ներկայացվում է, թե ինչպես է դա տեղի ունենում.
1. Օրգանիզմում բջիջների ֆիզիկական վնասվածքը ռիսկային է քաղցկեղ ձեռք բերելու համար: Հենց այդ է պատճառը, որ դրա ասբեստային մասնիկները կարող են թոքերի քաղցկեղի պատճառ դառնալ:
2. Գազավորված բոլոր ըմպելիքները ստամոքսի թթվայնության բարձրացման պատճառ են դառնում, ինչի արդյունքում արտադրված հեղուկը բարձրանում է կերակրափող:
3. Ստամոքսի թթուները քայքայում են հյուսվածքները, ինչ նպատակով էլ հենց արտադրվում են: Գազավորված ըմպելիքների հետևանքով հաճախ բարձրացող ստամոքսի թթվայնությունը քայքայում է կերակրափողի ստորին հատվածը` վնասելով այն:
«Կոկա-Կոլա» իր քայքայիչ բաղադրության շնորհիվ կիրառվոււմ է կենցաղում՝ ծառայելով որպես թթվային մաքրող միջոց: Ի դեպ, գազավորված ըմպելիքի մեջ պարունակող թթուն վնասում է ատամների էմալը:
Ներկայացնում ենք «Կոկա-Կոլայի» թվով 20 պրակտիկ կիրառությունները, որոնք ապացուցում են, որ այն խիստ վտանգավոր է մարդու օրգանիզմի համար.
1. Հագուստի ու կտորի վրայից մաքրում է յուղի հետքերը:
2. Մաքրում է ժանգը:
3. Հագուստի ու կտորի վրայից մաքրում է արյան հետքերը:
4. Մաքրում է ավտոտնակի հատակին թափված յուղի հետքերը:
5. Սպանում է խխունջներին ու կողինջներին:
6. Մաքրում է կաթսաների վառված մակերեսը:
7. Մաքրում է թեյնիկի նստվածքը:
8. Մաքրում է մեքենայի մարտկոցի տերմինալները:
9. Մաքրում է շարժիչը:
10. Հնացած մետաղադրամները մաքրում ու փայլ է հաղորդում:
11. Մաքրում է խոհանոցային սալիկները:
12. Քայքայում ու մաքրում է ատամնաքարը:
13. Մազերը մաքրում է ծամոնից: Պարզապես մազերը մտցրեք Կոկա-Կոլայով տարրայի մեջ ու կարճ ժամանակ անց ծամոնը կքայքայվի:
14. Մաքրում է ճենապակու վրայի հետքերը:
15. Մաքրում է լողավազանը:
16. Մաքրում կամ թափում է ներկված մազերի գույնը:
17. Մաքրում է գորգի վրայի կեղտի հետքերը:
18. Մաքրում է զուգարանակոնքը (լցրեք և պահեք մեկ ժամ):
19. «Կոկա-Կոլայով» և ալյումինե նրբաթիթեղով կարելի է փայլեցնել քրոմը:
20. Մետաղական կահույքի վրայից կմաքրի ներկի հետքերը:
Ըստ որոշ աղբյուրների՝ ԱՄՆ-ի որոշ նահանգներում պարեկային մեքենաներում միշտ պահվում է երկու գալլոն «Կոկա-Կոլա», որպեսզի վթարից հետո ճանապարհը արյունից մաքրեն։
Սթեյքը «Կոկա-Կոլայի» հետ նույն ափսեի մեջ երկու օր պահելուց հետո այն քայքայվում է։Ավտոմեքենայի մարտկոցի կորոզիան վերացնելու համար խորհուրդ է տրվում վրան լցնել «Կոկա-Կոլա» և այն կանհայտանա։Ժանգոտված բոլտը պտտեցնելու համար կտորե լաթը թրջեք «Կոկա-Կոլայով», փաթաթեք այն և թողեք մի քանի րոպե։
Դիտեք տեսանյութը և մտածեք՝ արժե՞ այն խմել ընդհանրապես: