
Իսրայելը մրցույթ է հայտարարել Հորդանան գետի Արևմտյան ափին նոր բնակատեղիներ կառուցելու մասին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի հողային վարչությունը մրցույթ է հայտարարել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Էլ-Կանա բնակավայրում 283 բնակարանի կառուցման մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում:
Իսրայելական կողմն այդ բնակավայրում շինարարություն ծավալելու պլանը հրապարակել էր դեռ հունվարի 10-ին, երբ Իսրայելի բնակարանաշինության նախարարությունը մրցույթ հայտարարեց Արևելյան Երուսաղեմում ու Արևմտյան Հորդանանում կանաչ գծից այն կողմ 1400 բնակատեղի կառուցելու մասին:
Այն ժամանակ խոսքը գնում էր Էլ-Կանիում 169 նոր տների ու բնակարանների կառուցման մասին: Սեպտեմբերի 1-ին Իսրայելը որոշում է ընդունել Հորդանան գետի Արևմտյան ափին 400 հեկտար հողատարածք յուրացնելու մասին, ինչը հարուցել էր ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դժգոհությունը: