Բաժիններ՝

Լևոն Իգիթյանը՝ Հայաստանի զինանշանի մասին. Այն, ինչ այսօր ունենք՝ մի խեղճ, թափթփուկ երկրի զինանշան է (տեսանյութ)

Բարձրացվել է Հայաստանի զինանշանի, հիմնի և դրոշի փոփոխման հարցը
Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում այսօր քվեարկության արդյունքում միաձայն որոշվեց բարձրացնել դրոշի, հիմնի և զինանշանի փոփոխելու անհրաժեշտության հարցը:

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը նկատեց, որ այս հարցն առաջացել է, քանի որ ստեղծվել է ՀՀ սահմանդրությունը փոփոխելու հանձնաժողով.

«Եթե զինանաշանի կամ որևէ այլ բանի փոփոխության անհրաժեշտություն է լինում, բնականաբար, առաջանում է անհրաժեշտություն Սահմանադրությունը փոխելու, լրացումներ անելու: Մենք բոլորս հասկանում ենք, որ դա շատ լուրջ ու ծանր աշխատանք է և չի կարող հեշտությամբ կազմակերպվել: Դրա համար, քանի որ մոտ ապագայում սպասվում է Սահմանադրության փոփոխություն, մենք նպատակահարմար գտանք քննարկելու՝ զինանշանի, հիմնի, դրոշի փոփոխման հարցը:

Խոսքը վերաբերվում է փոփոխման անհրաժեշտության մասին: Կլինի համապատասխան հանձնաժողով, որը կնախապատրաստի այդ աշխատանքները (խոսքը երաժշտության, բառերի, զինանշանի պատկերի ընտրության մասին է և այլն): Այսինքն՝ մեր խնդիրն այդ անհրաժեշտությունը արձանագրելն է»,- նշեց նա:

Քննարկման ժամանակ գրեթե բոլորը կողմ արտահայտվեցին զինանշանի, դրոշի և հիմնի փոփոխման անհրաժեշտությանը: Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անդամներից ոմանց կարծիքով՝ դրոշի գույների դասավորության փոփոխության անհրաժեշտություն կա, ոմանք էլ կարծիք հայտնեցին, որ հիմնը պետք է լինի Արամ Խաչատրյանի ստեղծագործությամբ: Առաջարկները տարբեր էին, սակայն բոլորն էլ համակարծիք էին՝ փոփոխություններ, ամեն դեպքում, անհրաժեշտ է կատարել:

Ճարտարապետ Լևոն Իգիթյանն ասաց՝ եթե մարդ իր պետության զինանշանը տեսնում է, իր մեջ պետք է հպարտություն առաջանա. «Այն, ինչ այսօր ունենք մի խեղճ, թափթփուկ երկրի զինանշան է: Չեմ ուզում ասենք՝ ով արեց, ինչի տենց եղավ, նշանակություն չունի, որովհետև դրանք բոլորը ժամանակավոր բաներ են: Զինանշանը վերջապես անկախություն ունենալու վիտրինան է: Եթե մենք՝ ստեղծագործողներս, անկարող լինեինք, կասեինք՝ դե մենք էդ ենք, բայց մենք էդ չենք: Սա է իմ կարծիքը, և ես չեմ կարծում, որ այստեղ այլ կարծիք կարող է լինել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս