
Արգենտինայում հայտնաբերվել են ցամաքային խոշորագույն դինոզավրերից մեկի ոսկորները (լուսանկարներ)

Scientific Reports պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ հնեաբաններն այս տարվա մայիսին Արգենտինայի տարածքում հայտնաբերել են խոշոր դինոզավրի մնացորդներ: Հնարավոր է, որ նա հանդիսացել է երբևէ Երկրի վրա բնակված խոշորագույն էակներից մեկը:
Անհավանական մեծության ու լավ պահպանված ոսկորները հայտնաբերվել են Արգենտինայի հարավում: Կենդանին դասվում է տիտանոզավրերի տեսակին: Նրան անվանել են Dreadnoughtus schrani:
Անվանումը ծագել է հին անգլիական Dreadnoughtus (անվախ) բառից և տրվել է ի պատիվ 20-րդ դարի սկզբների խոշորագույն ռազմանավերի՝ դրեդնոուտների պատվին: Բուսակեր դինոզավրի ոսկորները թվագրվում են 66-84 միլիոն տարի առաջ:
Նրա մարմնի երկարությունը կազմել է մոտ 26 մետր, իսկ քաշը՝ 59.3 տոննա (մահվան պահին): Այսինքն նրա քաշը համարժեք է փղերի խմբի քաշին: