Բաքվի օդանավակայանում երկու ժամով ձերբակալել են Խադիջա Իսմայիլովային
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտյան Բաքվի օդանավակայանում ձերբակալվել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության մեկնաբան Խադիջա Իսմայիլովային, ով վերադառնում էր Թբիլիսիից:
Բաքվի օդանավակայանի տարածքում երկու ժամ ստուգել ու հարցաքննել են նրան, ինչից հետո լրագրողուհին ազատ է արձակվել ժամը 08.25-ին: Այս մասին գործակալությանը հայտնել է հենց Խադիջա Իսմայիլովան: Հարցաքննության ժամանակ նրան հարցրել են, թե ինչ է արել Թբիլիսիիում անցկացված ԵԱՀԿ-ի կոնֆերանսի ժամանակ:
Խադիջայի խոսքերով՝ իրեն մանրակրկիտ ստուգել են մաքսային ծառայության աշխատակիցները, անգամ հաշվել են իր փողերը: