Բաժիններ՝

Մինսկում մեկնարկել է Ուկրաինայի հարցերով շփման խմբի նիստը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Ուկրաինայի հարցերով շփման խմբի նիստը: Խմբի աշխատանքներին մասնակցում են Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնեցկին, Կիևում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Հայդի Տալյավինին:

Հանդիպումից առաջ Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ նիստի արդյունքներով կհաջողվի ստորագրել կոնկրետ փաստաթղթեր: Մասնավորապես նման հույսեր են հայտնել Զուրաբովն ու Կուչման:

Վերջինս ընդգծել է, որ իրենք եկել են խաղաղության հետևից, և որ խոսքը պետք է գնա հրադադարի մասին: Կուչմայի խոսքերով՝ ուկրաինական կողմը պատրաստ է հրադադարին, և եթե նույնը վերաբերվում է նաև մյուս կողմերին, ապա անպայմանորեն կստորագրվի խաղաղության պլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս