
ՆԱՏՕ-Ռուսաստան Հիմնարար ակտը շարունակում է մնալ ուժի մեջ. Ռասմուսեն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-Ռուսաստան 1997 թվականի հիմնարար ակտը շարունակում է մնալ ուժի մեջ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը.
«Մենք որևէ որոշում չենք ընդունել Հիմնարար ակտից նահանջելու մասին: Մենք շարունակում ենք կատարել այն, թեև Ռուսաստանը լրջորեն խախտել է դրա սկզբունքները»: Ռասմուսենը կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելուն:
Ռասմուսենն ընդգծել է, որ որևէ մեկը չի ցանկանում պատերազմ կամ զինված հակամարտություն՝ Ուկրաինայում առկա իրավիճակը կարգավորելու համար. «Մենք հավատում ենք, որ լավագույն ուղին կլինի քաղաքական որոշումը, և դրան նպաստելու համար միջազգային հանրությունը պետք է բացասաբար վերաբերվի նրան, եթե Ռուսաստանը շարունակի միջամտությունն Ուկրաինայում»: