Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալ Ա.Տ.-ին տեսակցության եկած վերջինիս մոր՝ Վ. Տ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել և առգրավել են 14 հատ «Սուբոտեքս» տեսակի դեղահաբ և 8 գրամ կանաչավուն զանգված:
Երիտասարդ Պահպանողականների Միությունը շնորհավորում է Շանթ Հարությունյանին եւ իր զինակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։ Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Ես սկսում եմ հեղափոխություն» շարժումը կենսունակ արժեհամակարգի կրող ազատ մարդու հայրենիք ձեւավորելու հավակնող շարժում է:
Քննությամբ պարզվել է, որ անհայտ անձը 2014 թվականի սեպտեմբերի 05-ին ապօրինի մուտք է գործել նշված սոցիալական ցանցում Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջ, փոփոխել էջի գաղտնաբառը և տիրացել դրան, որից հետո նշված էջով տարածել է «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԻՐԱ ՊԱՊԱՅԻ ՔԻՓ ԸՆԳԵՐԸ» անվամբ համացանցային հղում, որը պարունակում է «www.facebook.com» սոցիալական կայքում Hovhannes Tokmajyan և Ruzan Hayrapetyan օգտատերերի անունից կատարված երկխոսության 4 էջանկարներ:
Այդպիսով, հաղթելու համար անկախության կողմնակիցներին չի բավականացրել 191.969 քվե:
Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկիրը գտնվում է Արևմուտքի հետ յուրօրինակ պատժամիջոցային «թենիսային մրցամարտի» պայմաններում:
Խնդիրն այն է, որ ըստ ԱՎԾ-ի, այս տարի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեսքն աճել է 3.1%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 7.7%:
«Ակնհայտ էր, որ հնարավոր չէ ունենալ չորս ուժերի կողմից համատեղ կազմակերպված մի հանրահավաք, որտեղ երեք ուժերը խոսելու են մեկ ուժի մոտեցումների դեմ կտրուկ հակադիր դիրքորոշումներով: Սա կոնֆերանս չէ, գիտաժողով չէ, ֆորում չէ, որտեղ նստես և տեսակետներ քննարկես: Սա հանրահավաք է, և նման բանն առաջին հերթին կհարվածեր քառյակին»:
Գիտնականները վերանայել են մոլորակի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ կանխատեսումը:
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.1%-ով՝ նույնքան, որքան հունվար-հուլիսին էր։
«Խնդիրն, ըստ էության, ծագել է անբարեխիղճ քաղաքացիների պատճառով, ովքեր իրենց բնակարաններում նորոգման աշխատանքների իրականացումից հետո շինարարական թափոնները լավագույն դեպքում թողնում են աղբախցերի կամ աղբամանների մոտ, երբեմն էլ դատարկում ուր պատահի`անգամ կանաչ գոտիներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հայաստանի Հանրապետության ապագան կիրթ, գրագետ նոր սերունդն է, որը կարող է դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին: Կիսագրագետ կամ տգետ կեցվածքով՝ մարտահրավերներին չեն դիմակայում, դիմակայում են ուղեղով և ոգով: Մանկավարժի մասնագիտությունը թիվ մեկ մասնագիտությունն է. եթե բժիշկը բժկում է մարդուն մարմինը, ապա մանկավարժը՝ մարդու ոգին»,- ասաց Աժ փոխնախագահ, ՀՊՄՀ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Գնդապետը նկատեց, որ որոշ մարդկանց «բերանից ինչ-որ վատ բաներ են դուրս գալիս» Հատուկ գնդի մասին, սակայն, ըստ Վ. Չիբուխչյանի՝ հատուկ գունդն արեց այն, ինչ իր վրա դրված էր. «Կարողացանք մեր տղաների միջոցով պաշտպանել մեր հայրենիքի սահմանները, բայց ստավեց այնպես, որ ստիպված էին ինչ-որ քաղաքական վայրիվերումների պատճառով թողնել Շահումյանի շրջանը, դա մեզանից կախված չէր»:
Օլանդի խոսքերով` ավիահարվածը հասցվել է այսօր առավոտյան, ժամը 09.40-ին, Rafale կործանիչների կողմից:
«Իշխանութունները հասկացան, որ վերարտադրության ռեսուրս չունենալով`նախագահական ընտրությունների հետ կապված լուրջ խնդիրներ են ունենալու, որովհետև Սերժ Սարգսյանը քաղաքական իմաստով անժառանգ է: Բնական է, որ իրենք փորձելու էին վերարտադրվել այլ կերպ և կարծես թե սահմանադրական բարեփոխումներն իրենց համար փրկության օղակ էին: 2012թ., երբ Դաշնակցությունը և ԲՀԿ-ն շրջանառության մեջ էին դրել սահմանադրական փոփոխությունների թեման, հանրապետականները դեմ էին: Ես ցավում եմ, որ Դաշնակցությունը Ազատության հապարակ գնալու փոխարեն`նախընտրեց Հանրապետության փողոցից շենքերի արանքով գնալ Մելիք Ադամյան փողոց»,- ասաց նա:
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Ռուսաստանի ղեկավարությանը մեղադրել է միջազգային իրավունքն ու մարդու իրավունքները խախտելու մեջ:
Մեղավորը նա է, ով տվել է, որովհետև այդ սիլուետը քաղաքի վրա շատ ակտիվ է աշխատում։ Քաղաքաշինությունն ինչո՞վ է տարբերվում՝ դա պետական գործառույթ է՝ պետության կողքին կանգնած։ Յուրաքանչյուր նման սիլուետը այն կպահպանի, որովհետև դա արժեք է, դա բնություն է, և եթե ուրիշ տեղից մարդ է գալիս, ու ասում ենք, որ մի սեփականատիրոջ է պատկանում՝ իր համար տուն է սարքել, ասում է՝ լավ է արել, բայց ոնց եք դուք թողել։
Դատական նիստին այսօր առաջին անգամ ներկա էր տուժող Հրաչյա Սարգսյանը, որը դատարանին հայտնեց, որ ինքը ցուցմունք չի տվել առաջին ատյանի դատարանում, քանի որ հիշողության կորուստ է ունեցել, սակայն այժմ ցանկանում է ցուցմունք տալ, քանի որ որոշ հանգամանքներ կան, որոնք ինքը վերհիշել է:
Հրադադարը կարևոր էր Պուտինի համար, որպեսզի ձախողի արևմտյան հետագա պատժամիջոցները:
Այսօր` աշխարհայնացման ընթացքների, այլակարծությամբ սքողված կեղծ ու սին գաղափարների առկայության պայմաններում անհրաժեշտ է, որ զորացնենք նաև մեր խնամքն ու ջանքերը` Սփյուռքում և Հայրենիքում մեր զավակներին հայրենյաց ավանդներով կրթելու համար, որպեսզի ապրեն ազգային ջերմ ու կենդանի զգացումով, ազգի, Հայրենիքի սիրով և ընթանան հավատքով, ամուր կանգնած` փրկության հույսի ու հավիտենական կյանքի ուղիներում:
Թուրքիան մշտապես կլինի Ադրբեջանի կողքին:
«… Չնսեմացնելով Վազգեն Սարգսյանի հսկայական ավանդը, հերոսությունը Արցախյան պատերազմում ձեռք բերած մեր հաղթանակներում՝ հիշեցնեմ, որ նրան տրված կամ գուցե նրա «նվաճած» գերլիազորությունների պատճառով նա առնվազն երկու անգամ՝ 1996 եւ 98 թվականներին, «լուծել է իշխանության հարցը»: Մինչդեռ այդ հարցը պետք է լուծեն ընտրողները, ինչը Հայաստանում առայսօր չի ստացվում»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին մասնակցել է նույն օրը Երեւան քաղաքում մեկնարկած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին:
Այսօր ժամը 16:00-ին ՀՀ էներգետիկայի նախարարությունում կկայանա քննարկում՝ «Նաիրիտ» գործարանի ճակատագրի վերաբերյալ: 168.am-ի այս տեղեկությունը հաստատեց նախարարի մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը;
Համացանցի ռուսական սեգմենտի անվտանգության թեման քննարկվելու է ՌԴ ԱԽ-ի խորհրդաժողովում, որին մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիմա, երբ իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական փոփոխությունների փաթեթը, այդ հայեցակարգը մշակվում է, կոնկրետ ՀՅԴ-ն, իմ խորին համոզմամբ, մտածում է, որ հնարավոր է՝ այս մղումը հիմնականում իրենց ազդեցության պատճառով է եղել, իշխանությունները գնում են սահմանադրական փոփոխությունների, և ճնշում գործադրելով՝ հնարավորություն է ստեղծվում սահմանադրական փոփոխությունների միջոցով հասնելու համակարգային փոփոխության, այն է՝ իրենք կողմ են խորհրդարանական կառավարման, քանի որ ներկայացված նախագիծը ենթադրում է խորհրդարանական կառավարում: Ես կարծում եմ, որ դա է պատճառը:
Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցելու է Թուրքիայի ռազմաօդային ուժերի ավելի քան 30 թռչող սարք:
Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում: Մենք տալիս ենք դրա երաշխիքը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի «Խաղաղության արվեստը» խորագրով կտավների ցուցահանդեսի բացմանը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից զինծառայող Մհեր Հովհաննեսի Հակոբյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը):
Շատ ցավալի է, որ նմանատիպ ներքին խոսակցություններին ու նամակագրությանը հաղորդվում է հանրային հնչեղություն: