Բաժիններ՝

Եթե Պուտինը տանուլ տա Ուկրաինայի համար պատերազմը, ապա նրան գահընկեց կանեն. Պիոնտկովսկի

Լիտվական Delfi լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուս քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին հայտարարել է, որ Արևմուտքը պետք է հասկանա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բարձրացնել այս պատերազմի խաղադրույքները, քանի որ նա ունի դրդապատճառներ.

«Նա խաղաքարտի վրա դրել է ամեն ինչ և եթե պարտվի Ուկրաինայում, ապա նրան գահընկեց կանեն: Եթե Արևմուտքը չի ցանկանում Պուտինին Էստոնիային դիմակայել միջուկային պատերազմի մակարդակով, ապա անհրաժեշտ է նրան կանգնեցնել Ուկրաինայում:

Դրա համարկան բոլոր հնարավորությունները: Անգամ արդեն իսկ առկա պատժամիջոցները շատ ծանր են Ռուսաստանի տնտեսության համար, որն առանց այդ էլ դեգրադացվում է: Հրադադարը կարևոր էր Պուտինի համար, որպեսզի ձախողի արևմտյան հետագա պատժամիջոցները: Պատժամիջոցներն աշխատում և աշխատելու են:

Եվ շատ կարևոր է «ռուսական աշխարհ» այդ վտանգավոր հայեցակարգին պարտության մատնելը, քանի որ դա կհանգեցնի ոչ թե պարզապես համաշխարհային պատերազմի, այլ` միջուկային համաշխարհային պատերազմի:

Դա ակնհայտ է, որովհետև Ռուսաստանը տնտեսական պլանում թույլ է Արևմուտքից, զենքի հարցում նա թույլ է ԱՄՆ-ից ու ընդհանրապես ՆԱՏՕ-ից: Նշանակում է, որ եթե Պուտինը պատրաստվում է շահել այս պատերազմը, ապա նա դիմելու է միջուկային զենքի շանտաժի կիրառմանը` հուսալով, որ Արևմուտքը կընկրկի ու կնահանջի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս