
Թուրքիայի ՌՕՈՒ-ի ինքնաթիռները զորավարժությունների մասնակցելու համար ժամանել են Ադրբեջան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Ադրբեջան են ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնք մասնակցելու են սեպտեմբերի 13-20-ին անցկացվող համատեղ մասշտաբային զորավարժություններին:
Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցելու է Թուրքիայի ռազմաօդային ուժերի ավելի քան 30 թռչող սարք:
Զորավարժությունների ժամանակ մշակվելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի փոխգործակցության պլանավորումը, այդ թվում նաև օդից ցամաքային թիրախների ոչնչացման առաջադրանքի կատարումը: