Բաժիններ՝

Հրապարակվել են Շոտլանդիայի անկախության հանրաքվեի վերջնական արդյունքները

BBC News-ի փոխանցմամբ` հրապարակվել են Շոտլանդիայի անկախության մասին երեկ անցկացված հանրաքվեի վերջնական արդյունքները: Բոլոր քվեների հաշվարկից հետո պարզվել է, որ Շոտլանդիայի անկախության օգտին քվեարկել է 1.617.989 մարդ` 44.7 տոկոս:

Դեմ է արտահայտվել 2.001.926 մարդ` 55.3 տոկոս: Քվեարկության մասնակցության ցուցանիշը կազմում է 84.59 տոկոս: Անկախության կողմնակիցները հաղթել են 32 օկրուգից միայն 4-ում, այդ թվում նաև Գլազգոյում: Այդպիսով, հաղթելու համար անկախության կողմնակիցներին չի բավականացրել 191.969 քվե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930