Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը արդեն կարող են նստել միևնույն սեղանի շուրջ, սառույցը կարծես կոտրվել է (տեսանյութ). 1in.am

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ

– Քառյակը որոշեց միացյալ հանրահավաքի օրը, և պարզ դարձավ, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու հանրահավաքին, ինչն էլ նշանակում է, որ հանրահավաքը կկայանա եռյակ ձևաչափով: Փաստորեն, քառյակում հիմնական տարաձայնությունը սահմանադրական բարեփոխումների հարցը դարձավ: Ըստ Ձեզ՝ այսօր արդեն ավելորդ չէ՞ խոսել քառյակ ձևաչափի մասին, և այս տարաձայնությունը դեպի ո՞ւր է տանում:

– Քառյակի ձևաչափը ձևավորվել է ԱԺ-ում առկա ընդդիմադիր կուսակցությունների միջև: Հենց ձևավորման ամենասկզբում կային խոսակցություններ, տարբեր կուսակցություններ ասում էին, որ հարցեր կան, որոնցում իրենք համագործակցելու են, իսկ հարցեր էլ կլինեն, որոնցում չեն համագործակցի տարաձայնությունների պատճառով: Օրինակ՝ 12 կետանոց հայտարարագիր պահանջագրի տակ ստորագրեցին 4 կուսակցությունները միասին: Հիմա, երբ իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական փոփոխությունների փաթեթը, այդ հայեցակարգը մշակվում է, կոնկրետ ՀՅԴ-ն, իմ խորին համոզմամբ, մտածում է, որ հնարավոր է՝ այս մղումը հիմնականում իրենց ազդեցության պատճառով է եղել, իշխանությունները գնում են սահմանադրական փոփոխությունների, և ճնշում գործադրելով՝ հնարավորություն է ստեղծվում սահմանադրական փոփոխությունների միջոցով հասնելու համակարգային փոփոխության, այն է՝ իրենք կողմ են խորհրդարանական կառավարման, քանի որ ներկայացված նախագիծը ենթադրում է խորհրդարանական կառավարում: Ես կարծում եմ, որ դա է պատճառը:

Իմ անձնական տեսակետն է, որ այստեղ կա թյուրիմացություն, որովհետև այն նպատակը, որին գնում են իշխանությունները, և այն նպատակը, որը հետապնդում է ՀՅԴ-ն, իրար հետ ամենևին կապ չունեն: Այս պարագայում ամենևին ցանկություն չկա իշխանությունների կողմից կառավարման ընդհանուր համակարգ փոխելու: Իշխանության խնդիրը իշխանության պահպանման խնդիրն է, այն է՝ արդեն երկրորդ շրջանից հետո նախագահն ընտրվել չի կարող, բայց կա մեծ ցանկություն իշխանական լծակները պահպանելու իր ձեռքում, և ՀՅԴ-ի մոտ առաջացել է այն մտայնությունը, որ հնարավոր է՝ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում ինքը դառնա ԱԺ, հիմնական լիազորությունները վերապահվեն ԱԺ-ին, և ինքը՝ որպես ԱԺ նախագահ, կարողանա շարունակել ղեկավարել երկիրը. ես կարծում եմ, որ սա է նպատակը, որը ՀՅԴ-ն կհասկանա։ Բայց այստեղ մտածել, թե այդ հողի վրա Քառյակը տրոհվեց, ես կարծում եմ՝ տեղին չէ, որովհետև Քառյակը հայտարարեց, որ իրենք շատ հարցերում համակարծիք են, ուղղակի պահ է, որը, կարծում եմ, շատ շուտով կհանգուցալուծվի, ՀՅԴ-ն կհասկանա, որ դա խայծ է՝ նետված իրենց, ու փաստարկները, որոնք բերվում են, համոզիչ չեն: Իսկ փաստարկների հետ կապված ես բազմիցս հանդես եկել եմ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս