
ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի գլոբալ համացանցից երկրի անջատման հարցը

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ` համացանցի ռուսական սեգմենտի անվտանգության թեման քննարկվելու է ՌԴ ԱԽ-ի խորհրդաժողովում, որին մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բացի այդ, տվյալ հարցը քննարկվելու է հաջորդ շաբաթ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպվելիք մի շարք միջոցառումներում: Նախատեսվում է մի շարք որոշումներ ընդունել համացանցի կառավարման հատուկ կարգի մասին, ինչը նախատեսում է արտաքին աշխարհից Ռունետի անջատման հնարավորություն:
Հուլիսյան հետազոտությունները ցույց են տվել, որ Ռունետը խոցելի է: Ռուս օպերատորները պետք է այնպես հարմարեցնեն սարքավորումները, որպեսզի հնարավոր լինի արտակարգ իրավիճակի դեպքում ռուսական համացանցն օպերատիվորեն անջատել գլոբալից:
Արտակարգ իրավիճակի տակ հասկացվում են ինչպես ռազմական գործողությունները, այնպես էլ երկրի ներսում բողոքի լուրջ ելույթները: