Բաժիններ՝

ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչների վաճառքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Սաուդյան Արաբիային հինգերորդ սերնդի 48 F-35 Lightning II կործանիչների և այլ ռազմական տեխնիկայի վաճառքի հնարավոր գործարքի հաստատման մասին՝ 24,3 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ։

Հաղորդագրության համաձայն՝ կործանիչներից բացի, գործարքը ներառում է նաև 49 Pratt & Whitney F135-PW-100 շարժիչների, ինչպես նաև կապի սարքավորումների, պահեստամասերի և այլ հարակից միջոցների մատակարարում։

«Այս նախատեսվող գործարքը կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակների և ազգային անվտանգության խնդիրների իրագործմանը՝ ամրապնդելով ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող առանցքային դաշնակցի անվտանգությունը, որը կարևոր դեր է խաղում Պարսից ծոցի տարածաշրջանում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի ապահովման գործում», – նշել են Պետդեպարտամենտում։

Գերատեսչությունում նաև հավելել են, որ կործանիչների վաճառքը «չի խախտի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը»։

2025 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիային շնորհել է ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930