Քերին այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ:
Նախագծով առաջարկվում է, որպեսզի օտարերկրյա պետությունում քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակում գտնվող պետությունից ՀՀ վերադարձող ֆիզիկական անձը հնարավորություն ստանա առանց մաքսատուրքի վճարման անձնական օգտագործման գույքը երկու տարվա ընթացքում ներմուծել Հայաստան:
Պատգամավոր Արմեն Սարգսյանի կարծիքով՝ այդ հարաբերակցության որոշումը պետք է նաեւ հիմնվի մասնագիտական վերլուծության վրա։ Նա միաժամանակ հիշեցրել է, որ Դաշնակցություն խմբակցությունը կողմնակից է 100 տոկոսյա համամասնական ընտրակարգին։
Լրագրողների հարցին՝ արդյոք ֆեյսբուքյան էջը ջարդե՞լ են և նամակագրական կապն արհեստական ստեղծե՞լ, թե դա եղել է, պարզապես բացահայտել են, Տիգրան Պետրոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող նման գնահատական տալ, քանի որ դեռ փորձաքննության պատասխաններն էլ չկան: Փորձաքննությունները նշանակվել են քննիչի կողմից, և դրանց պատասխանները լինելու դեպքում արդեն գնահատական կտրվի՝ արդյոք խոսքը վերաբերում է միայն համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալո՞ւն, թե՞ նաև անձնական տեղեկատվություն հրապարակելուն կամ կեղծելուն: Բոլոր հարցերի պատասխանը կտրվի միայն և միայն փորձաքննությունների արդյունքում»:
Եվրոպական խորհրդարանն իր այսօրվա նիստում բանաձև է ընդունել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին:
«Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Այդ նպատակով՝ պատրաստ ենք քուվեյթյան կապիտալի համար ստեղծել բարենպաստ ներդրումային պայմաններ»:
«Պետք է նոր մարդիկ գան, նոր ծրագրերով, այսօրվա Հայաստանի առջև եղած մարտահրավերները հաշվի առնող մարդիկ: Ռոբերտ Քոչարյանը չպետք է գա, պետք է ծրագիրը գա, այդ ծրագիրը եթե կարողանում է Ռոբերտ Քոչարյանն իրականացնել, ուրեմն նա թող իրականացնի»,- ասում է Ազատ Արշակյանը:
Իրանը պատրաստ է մշակել այնպիսի մեխանիզմ, որն ունակ կլինի երաշխավորել, որ Թեհրանը երբեք չի զբաղվելու միջուկային զենքի մշակմամբ:
ԲՀԿ-ն ևս մեկ անգամ, արդեն՝ նաև Ազատության հրապարակում, ցույց կտա ոչ իշխանական ուժերի շարքում իր դոմինանտությունը, Գագիկ Ծառուկյանն էլ հպարտությամբ կհետևի, թե ինչպես են հարթակում կանգնած ՀԱԿ-ականներն ու ժառանգականները լսում «Ծառուկյան, նախագահ» բացականչությունները:
«Պարոն Աբրահամյանը իմ ղեկավարն է, ես նորից եմ կրկնում՝ չեմ սրտնեղում որևէ կերպ դրանից: Ընդամենը աշխատանքային ինչ-որ մթնոլորտի եք բան անում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ մեկնաբանելով նիստի ընթացքում ՀՀ վարչապետի կոպիտ վարմունքը նրա հետ, երբ փոխնախարարը ներկայացնում էր ճանապարհներին պետտուրքի կիրառման վերաբերյալ օրենքի նախագիծը, իսկ Հովիկ Աբրահամյանը նրա խոսքն ընդհատեց՝ ասելով՝ «քո կարծիքը կարևոր չի»:
Է. Համբարձումյանը աշխատում է Արցախի ՃՈ-ում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով կապիտան է, իսկ Ա. Հայրապետյանը՝ տեսուչ, կոչումով՝ կապիտան: Կայքի տեղեկություններով՝ նրանց ավտոմեքենան ուղեկցում ուղեկցում էր Երևան մեկնող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
Կախա Կալաձեի թուրքական այցը կավարտվի սեպտեմբերի 19-ին:
«Եվ Դաշնակցության այդ բարձր աստիճանի լիդերներն ինձ ասացին, որ նրանք կառավարության հետ պետք է այս մեկ տարին աշխատեն, որ իրականացնեն: Ես դա համարում եմ պատճառ: Անկախ նրանից՝ ես արդարացնում եմ Դաշնակցության գործերը, թե ոչ, ես հասկանում եմ՝ Դաշնակցության հարցն այսօր փակվեց»,- ասում է Հովհաննես Իգիթյանը:
«Ընդդիմության տեղն, ինձ թվում է՝ բացվել է: Կարծում եմ՝ ընդդիմության տեղը թափուր է: Ընդդիմության տեղը պետք է լիներ այլ կոնցեպցիա: Ընդդիմության կոնցեպցիան պետք է լիներ այն, որ արժեքային համակարգը, որն այսօր մեզ առաջարկում է Սերժ Սարգսյանը, փոխել այլընտրանքային, մրցակից տարբերակով»,- նկատեց նա:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի կոտրվածք և պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա աղջիկ:
Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հետագայում ադրբեջանական զինվորական ծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի կապակցությամբ 2014թ. սեպտեմբրի 15-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը և Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (Եվրոպայի խորհուրդ), Խոշտանգումների դեմ կոմիտե (ՄԱԿ), ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե (ՄԱԿ):
Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչը:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զինյալների դիրքերին ամերիկյան ավիահարվածների հետ կապված՝ Ռոուհանին ընդգծել է, որ դրանք պետք է իրականացվեն Իրաքի կառավարության ու ժողովրդի ցանկությամբ:
«Պավլիկ Սաֆարյանը հայտարարել է, որ 2 հատ դրեք, դրել ենք 2 հատ,- հայտարարեց վարչապետը,- Դե հիմա, Ատո´մ, ինձ Պավլիկը ասել է, որ 7-ից դնում ենք 2-ը և պահանջը լրիվ բավարարում ենք: Հիմա չգիտեմ՝ ում հավատանք»:
Սեպտեմբերի 16–ին կեսօրից հետո տեղացած ուժեղ կարկուտը հողին է հավասարեցրել շատ սանահնեցիների պտղատու ծառերի ու բանջարանոցների բերքը:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու:
«Հիմա գազը թանկացրել են, փայտ չեն թողնում կտրենք: Ի՞նչ են անելու: Մարդիկ անհանգիստ են իրենց ձմեռվա համար»:
Այս մասին հայտարարել է Roketsan ընկերության ղեկավար Էյուբ Քափթանը:
Կոնկրետ ի՞նչ քայլեր, դրույթներ, գործողություններ, ծրագրեր է մշակել ընդդիմությունը հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ, արդյոք սա կլինի՞ այն հանրահավաքը, որից իսկապես որևէ բան կախված կլինի, որից հետո իսկապես որևէ դրական փոփոխություններ, զարգացումներ կլինեն՝ 168.am-ի այս հարցին Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ գործողությունների մասին դեռևս վերջնական որոշումներ չկան, բայց ցանկացած դեպքում առանց ծրագրավորման իրենք չեն գնա հանրահավաքին:
Հովհաննես Իգիթյանը հայտարարեց, որ ինքը մեծ կարևորույթուն չի տալիս եռյակի կողմից կազմակերպվող առաջիկա հանրահավաքին. «Եթե հասարակության մեջ այդ քննարկումները 4 ամիս չեն եղել, քաղաքական գործիչները, կուսակցությունները ոչինչ չեն կարող անել»:
Պորոշենկոյի խոսքերով՝ Պուտինը նաև իրեն հայտնել է, որ երկկողմ շփումների շնորհիվ հնարավորություն ունի ազդել ԵՄ-ի մի շարք երկրների վրա:
«Հիմա հայտնի չէ՝ իշխանությունները կընդունե՞ն այն բոլոր պայմանները, որոնք Դաշնակցությունն առաջարկել է, թե՞ ոչ: Դաշնակցությունը հայտարարում է, որ եթե չընդունեն, միանշանակ իրենք ևս դեմ են լինելու: Ուստի հետագայում այդ օգնությունը կշարունակվի, թե չի շարունակվի՝ ժամանակը ցույց կտա: Իհարկե, լավ չէ, որ Դաշնակցությունը չի մասնակցում, բայց հույս ունեմ, որ նրանք դեռևս կմասնակցեն հետագա պրոցեսներին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ընդգծելով անվտանգության ու էներգետիկայի կարևորությունը՝ Սեկյուտան կարևորել է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու օրենքի գերակայության անհրաժեշտությունը: