Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է գործարքներ կնքել ՌԴ-ի հետ մինչև Ուկրաինայում hակամարտության ավարտը. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Ռուսաստանի հետ գործարար համաձայնագրեր կնքելու հնարավորությունը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը՝ Մոսկվայի հետ բանակցությունների նոր մոտեցման շրջանակներում։ Այս մասին գրում է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան պաշտոնյան հրատարակությանը հայտնել է, որ նման համաձայնագրերը կարող են ցույց տալ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերագործարկելու ԱՄՆ-ի մտադրությունների լրջությունը։ Այս մոտեցումը, նշում է թերթը, տարբերվում է Թրամփի նախկին դիրքորոշումից։

Բանակցություններին մոտ կանգնած երկու աղբյուր թերթին հայտնել են, որ Վաշինգտոնն այժմ թույլ է տալիս Ռուսաստանի հետ գործարքների կնքումը մինչև հակամարտության ավարտը։ Թերթի գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները նոր ուղիներ են փնտրում Ռուսաստանին մարտական գործողությունների դադարեցման հարցում շահագրգռելու համար։ Հրատարակությունը նշում է, որ առայժմ տեղեկություններ չկան, թե ինչպիսի գործարքների մասին կարող է խոսք լինել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930