
Արևմուտքը փորձում է կառուցել նոր աշխարհակարգ` անտեսելով Ռուսաստանը. Մեդվեդև

Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նոր պատժամիջոցները կապված չեն իրական իրադարձությունների հետ. «Արևմտյան գործընկերները կարծում են, որ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելով` կարելի է լուծել յուրաքանչյուր խնդիր:
Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկիրը գտնվում է Արևմուտքի հետ յուրօրինակ պատժամիջոցային «թենիսային մրցամարտի» պայմաններում: Միայն մեկ շաբաթ առաջ համապատասխան պատժամիջոցների հերթական փաթեթը ներկայացվեց Արևմուտքի կողմից, ինչը կապված չէ իրական իրադարձությունների հետ:
Ռուսաստանը չի սկսել դիմակայությունը, սակայն հարկադրված է պատասխանել: Ավելի վաղ Ռուսաստանի վրա գործադրված ճնշման բոլոր փորձերը եղել են արդյունավետ: Ռուսաստանի հետ անհնար է խոսել տնտեսական շանտաժի օգնությամբ:
Մենք տարածքային առումով ամենամեծ երկիրն ենք, միջուկային պետություն ենք, մեզ մոտ բնակվում է գրեթե 150 միլիոն մարդ, կան վիթխարի բնական պաշարներով տարածքներ, ապրանքների, ծառայությունների ու նորարարությունների խոշոր շուկա:
Արևմտյան գործընկերները փորձում են կառուցել նոր աշխարհակարգ` անտեսելով Ռուսաստանը: Չնայած դրան` Ռուսաստանը պատրաստ է արևմտյան գործընկերների հետ համագործակցությանը»: