այաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որը կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, վերստին հաստատեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը նպաստում է համազգային առաջնահերթությունների հստակեցման և իրականացման գործընթացին, հայ ժողովրդի անվտանգ գոյատևմանը, ազգային շահերի ու նպատակների շուրջ հայության համախմբմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Արմենիա» հեռուստաընկերության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջև այսօր ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր՝ համաձայն որի երկու կողմերն աջակցելու են «Արմենիա» հեռուստաընկերությանը՝ իրականացնել «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուն:
«Եվրոպան այսօր հոգնած է, նա իր ինքնասիրահարվածության վրա այնքան է ծանրացել, որ չի տեսնում՝ ինչ է կատարվում: Մեր օրինակը. ես միշտ եվրոպացիներին քննադատել եմ, ախր չէ՞ որ մենք ձեզ սիրում էինք, երազում էինք Եվրոպայի մասին, հավատում էինք եվրոպական արժեքներին, դուրս ենք եկել հրապարակ եվրոպական արժեքներ պաշտպանելու ու դուք մեր կողքի՞ն չեք, գնում եք կեղծիքով ընտրածի՞ն եք պաշտպանում: Էլ ո՞նց հավատա մեր ժողովուրդը: Հենց սրա արդյունքում էր, որ մերոնք համեմատաբար թեքվեցին Արևմուտքից դեպի Մաքսային միություն, Ռուսաստան: Սերժ Սարգսյանը, կեղծիքներով, բանտերը լցնելով, եկավ իշխանության, բայց Եվրոպան անգամ չպաշտպանեց քաղբանտարկյալներին՝ բացառությամբ որոշ դեպքերի»:
«Մեր գյուղացիներից մի քանիսն էլ հանքերում են աշխատում: Բայց մենք միտում ունենք գյուղում զարգացնել գյուղատնտեսությունը, հատկապես՝ այգեգործությունն ու խաղողագործությունը: Դրա համար հեռանկարներ ու հնարավորություններ ունենք»:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 33PL493 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա.) բախվել է կայանված «ԳԱԶ-2410» մակնիշի 07ՕՕ086 պ/հ ավտոմեքենային, ինչից «Միցուբիշի» ավտոմեքենայի 3 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմնեիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվ քննչական խումբը Opel Astra-ի ղեկին հայտնաբերել է վարորդին՝ մահացած վիճակում, և ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, վթարի պատճառը եղել է վարորդի հանկարծամահ լինելը։
Շիրակի մարզի Վարդաքար համայնքը դպրոց չունի: Դասերն անցկացվում են գյուղապետարանի ու մանկապարտեզի շենքերում հարմարեցված դասասենյակներում:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 17.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բարբյուսի փողոցի թիվ 63 շենքի վերելակում (5-րդ հարկ) քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մինչև տարեվերջ ՇՄ-ը ևս կունենա Ճգնաժամային կառավարման կենտրոն: Նախկին թիվ 6 մանկապարտեզի մասնաշենքն իր հարակից տարածքով տրամադրվել է ԱԻՆ-ը:
Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.9 մլն ԱՄՆ դոլար:
2014թ. մեր զինված ուժերի համար ընդհանուր առմամբ լարված տարի էր: Այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովին մասնակցող Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հանդիպման ընթացում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
Այսօր Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 2014-2015 ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՔԴԵԴ-ն ընդունել է իր հոբելյանական՝ 10-րդ դասարանը: ԵԽ հովանու ներքո դպրոցը բացվել է 2005 թ. և արդեն ունի մոտ 270 շրջանավարտ: Քաղաքական դասընթացների 21 դպրոցներից Երևանի դպրոցն առաջինն է, որ ստեղծվել է ԵԽ Վարշավյան գագաթաժողովից հետո:
Ա. Մանուկյանը վստահեցրեց, որ Նազարբաևն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության վրա ավելի շատ ազդեցություն ունի, քան Սերժ Սարգսյանը. «Էլ չեմ ասում Պուտինի մասին»:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը Խաչիկ-Արենի ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
«Միշտ ես, խոսելով Սեյրան Օհանյան մարդու, քաղաքացու, պաշտոնյայի մասին, հաճույք և հպարտություն եմ ապրում, որովհետև նա եղել է մեր անկախության բանակի առաջին շարքերում, եղել է նրա բոլոր, կարելի է ասել, աստիճաններում»,- այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովին մասնակցող Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների և ՀՀ պաշտպանության նախար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննարկում է Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդու` Արմեն Ասլանյանի կալանավորման հարցը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Աղձք՝ Աշտարակի շրջանի նախկին Ձորափ գյուղ, ծանոթացել 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված դամբարանի և կիսատ մնացած պեղավայրի ներկայիս վիճակին: Հովիկ Աբրահամյանը լսել է հնագետների առաջարկությունները՝ պեղումները շարունակելու և պատմական մշակութային հարուստ ժառանգությունը պահպանելու վերաբերյալ:
Միշտ գիտակցեք, որ հայ տեսակի պահպանման և հզորացման հիմքը ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունն է, իսկ համայն հայության միասնության հիմքը Հայոց Ազգային Բանակն է, Հայոց Նախագահն է, Հայոց Պետականությունն է:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, անհայտ անձը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Կարապետ Հ.-ին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր` սեպտեմբերի 20֊ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։
Սեպտեմբերի 20-21-ին արևելյան շրջաններում` ժամանակ առ ժամանակ, մյուս շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, 22-23-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով նշանակումներ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում: Այսպես` Կոմիտեի նախագահի սեպտեմբերի 19-ի հրամանով Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել Արման Սամվելի Գալստյանը, ում վրա դրվել է նաեւ մարզային քննչական վարչության պետի պարտականությունները: Մեկ այլ հրամանով վարչության պետի տեղակալ է նշանակվել նաեւ Վաղինակ Ռոմիկի Մարտիրոսյանը:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարգարա-Էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին իրար էին բախվել «Դեո Մատիս» և «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում:
Այսօր «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարում միության հիմնադիր նախագահ ընտրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:
Երդվյալ Ազատամարտիկների միությունը կանգնելու է այն քաղաքական ուժի կողքին, ովքեր իրենց քաղաքական ծրագրերը իրականացնելու համար ունեն հուսալի հզոր քաղաքական թիմ, հանդես կգան իրենց հստակ կազմով, նոր ուժով և ծրագրով և որով էլ հնարավոր կդառձնեն պաշտպանված, բարեկեցիք և բարգավաճ երկրի կառուցումը: Այլ կերպ երկրում տարվող այսօրվա քաղաքականության մեջ ձախողվում է մեր ժողովուրդը, որտեղ չկա հստակ ծրագիր և նպատակ, իսկ եթե կա էլ՝ ապա այն ազգային չէ:
«Երկրորդ գնդակը Զորիկս ստացել է գլխին, ականջի կողմից, դա եղել է մահացու: Երբ սերժանտը՝ Սարգիսը, նկատել է, որ Զորիկն արդեն չկա, ինքը գնացել է նրա կողմը, որ հանկարծ Զորիկի դիակը թշնամին չկարողանա տանել: Հետո ինքն է վիրավորվել նույն զենքից: Զինանոցի վրա «մուխա» տեսակի զենք են նետել ու պայթել է զինանոցը, այրված մասը ընկել է Զորիկիս վրա»:
«Սե՞նց պայմանների ենք դիմացել, էս ի՞նչ ձևա, մի հատ նստեք տեղներդ: Մենք անձրևի տակ էլ ենք կռվել: Սա արևային անձրև է, մի 5 րոպեից կտրվելու է, մի՛ վախեցեք»,- ասել է Գևորգյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները այսօրվա՝ սեպտեմբերի 20-ի ընթացքում, հասցրել են անզգուշաբար փակված 8 դուռ բացել մայրաքաղաքում և հանրապետության տարբեր մարզերում։