Բաժիններ՝

Հունվար-օգոստոսի ՏԱՑ-ը՝ 4.1 տոկոս

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.1%-ով՝ նույնքան, որքան հունվար-հուլիսին էր։

Օգոստոսին ՏԱՑ-ը նախորդ տարվա օգոստոսի համեմատ կազմել է 4.2%։ Իսկ ամսական կտրվածքով՝ օգոստոսը հուլիսի համեմատ, ՏԱՑ-ը 19.7% է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ 2014թ. հունվար-օգոստոսի նախնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին զեկույցից։

Ըստ այդմ՝ այս տարի հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ոլորտներում՝ բացի էլեկտրաէներգիայի արտադրությունից, որտեղ գրանցվել է 3.9% անկում։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նշված ժամանակահատվածում աճել է 0.9%, գյուղատնտեսական համախառն արտադրանքը՝ 4.9%, շինարարությունը՝ 0.4%, առևտրաշրջանառությունը՝ 5.7%, ծառայությունների ծավալը՝ 6.2%, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9.6%:

Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 3.1%-ով, սակայն արտահանման աճի միտումները զիջում են ներկրման աճի միտումներին՝ համապատասխանաբար կազմելով 1.1% և 3.8%:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս