
ԱՎԾ-ն շարունակում է զարմացնել

Պարզվում ՝ ՀՀ քաղաքացիները գրեթե 2.5 անգամ ավելի լավ են սկսել ապրել, քան 1 տարի առաջ: Նման եզրակացության կարելի է հանգել, եթե առաջնորդվենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով:
Խնդիրն այն է, որ ըստ ԱՎԾ-ի, այս տարի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեսքն աճել է 3.1%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 7.7%:
Ընդ որում՝ մասնավոր հատվածում աշխատավարձն ավելի արագ է աճում, քան պետական հատվածում: Մասնավորապես՝ հունվար-օգոստոսին պետական կառույցներում աշխատավարձն աճել է 6.8%-ով և կազմել 143,657 դրամ, իսկ մասնավոր ձեռնարկություններում՝ 8.5%, կազմելով 195,095 դրամ: