
Ֆրանսիան Իրաքում առաջին ավիահարվածն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան առաջին ավիահարվածներն է հասցրել Իրաքում` «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների օբյեկտներին:
Օլանդի խոսքերով` ավիահարվածը հասցվել է այսօր առավոտյան, ժամը 09.40-ին, Rafale կործանիչների կողմից, ինչից հետո թիրախն ամբողջովին ոչնչացվել է: Բացի այդ, Օլանդը հայտարարել է, որ մտադիր է շարունակել ավիահարվածներն առաջիկա օրերին:
Սրանից առաջ Օլանդը հայտարարել էր, որ Ֆրանսիան զինվորներ չի ուղարկի Իրաք, սակայն չէր բացառել ավիահարված հասցնելը: