Փաստաբանը դատարանում մեջբերեց Սեյրան Օհանյանին ուղղված Լյուքս Ստեփանյանի մոր նամակից մի հատված. «Բարև Ձեզ պարոն Ս.Օհանյան: Այս հարցին շտապ լուծում է պետք: Քանի որ պարզ երևում է, որ գործի վրա աշխատում են երկու փաստաբաններ և ժամանակ են շահում, որ գործը մեղմացնեն տարբեր հանգամանքներով: Քանի որ առաջին օրվանից մինչև օրս, նույն բանն է ասվում, թե ինչպես է դեպքը կատարվել, գլխավոր մարդասպանը կա, վկաները կան, վիրավորը՝ նույնպես: Վաղը կձևակերպվի, որ ամեն ինչ դրդել է Լյուքսը և Դավիթ Խաչատրյանը ճարահատյալ է կրակել: Քանի որ չեմ կարող երկարացնել, Դուք, պարոն Օհանյան, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Սևանա մայրուղու վրա խոստացաք՝ պատիժը 18-20 տարի է կամ ցմահ»:
Կոչ է անում կողմերին բանակցությունների միջոցով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը՝ հիմք ընդունելով կառուցողական համագործակցության, հանդուրժողականության, փախվստահության և փոխըմբռնման եվրոպական սկզբունքները: Որպես խաղաղարար գործընթացի կարևորագույն փուլ՝ քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը և պայմանները։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր ոստիկանություն է ներկայացել 1992 թ. ծնված Շահեն Գ:
Կարծում եմ, ով կարողացել է, տեսել է, թե ինչպիսի նրբազգացությամբ մենք աշխատեցինք (ԵՄ-ի ու Վրաստանի միջև) Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 23-ամյակի առթիվ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 20 աշխատակից խրախուսվել է շնորհակալագրով, 9-ը հարկադիր կատարող` կոչումով, 7-ը՝ հուշանվերով, 3-ը նշանակվել են ավագ հարկադիր կատարողի պաշտոնում, իսկ 52 աշխատակից խրախուսվել է դրամական պարգևատրմամբ:
Պեսկովի խոսքերով` Մոսկվան աշխատում է կիբերանվտանգության ոլորտում պաշտպանիչ միջոցների վրա:
Բուֆերային գոտի ստեղծելը նշանակում է օկուպացնել Քրդստանը:
Սեպտեմբերի 19-23-ին արևելյան շրջաններում` ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, արևելյան շրջաններում մառախուղ:
Անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կարդինալ Պիետրո Պարոլինին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Սուրբ Աթոռի հավասարակշռված դիրքորոշման համար:
Դավութօղլուն հայտարարել է, որ երկու երկրները վերջին 10-12 տարում իրագործել են համատեղ բազում նախագծեր, որոնց կարելի է համարել չափազանց կարևոր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ կամավոր ոստիկանություն է ներկայացել 1972 թ. ծնված Ռոբերտ Գ.-ն:
Այսօր Դիլիջան քաղաք է տեղափոխվել սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանական դիրքում զոհված ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանի դին:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամաններով` ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար և Անկախության տոնի առթիվ, հուշանվերներով են խրախուսվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը և Արարատի մարզի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը:
Միայն այն փաստը, որ հասարակությունն արթնացել ու տեր է կանգնում իր իսկ որոշումներին՝ կլինի դա բողոքի ակցիաների, ցույցերի, երթերի տեսքով, արդեն իսկ վկայում է այն մասին, որ ամեն ինչ դեռ վերջնականապես կորած չէ և մոտ է այն օրը, որ մեր հանրապետությում կկայանա քաղաքացիական հասարակությունն ու ժողովրդավարությունը կամրապնդվի ազատ, անկախ ու բարգավաճող Հայաստանի Հանրապետությունում:
14-ամյա անչափահաս տղան մեղադրվում է մեկ ուրիշի տղայի դանակով մեկ անգամ հարվածելու և դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ, սակայն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
Միջազգային հանրությունը չպետք է մոռանա, որ ցեղասպանության հերքումն ու մերժումը լայնորեն ճանաչված է որպես ցեղասպանության եզրափակիչ փուլ` ցեղասպանության հանցագործների անպատժելիությամբ ու հղի նոր ոճիրների ու ցեղասպանությունների առաջացմամբ: Պատժելիությունն է, որ հետագայում հանդիսանում է զսպող ուժ նոր ցեղասպանությունների համար:
Ռուդենկոն ուշադրություն է հրավիրել Շոտլանդիայի հանրաքվեի հանդեպ Մեծ Բրիտանիայի բնակիչների հանգիստ պահվածքի վրա:
Սեպտեմբերի 17-ին, Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը, և որոշում կայացրել կալանավորվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ին: Իջևանի ոստիկանապետը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Այս մասին հայտարարել է է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը:
«Երևանը՝ որպես համայն հայության մայրաքաղաք, այսօր նաև՝ սփյուռքահայության համախմբման, մեկտեղման հյուրընկալ յուրօրինակ կենտրոն է դարձել։ Որպես Երևանի քաղաքապետ՝ ուրախ եմ, որ Ձեր բուն գործունեությամբ օգտակար լինելուց բացի, հանդես եք գալիս նաև բարեգործական օգտակար նախաձեռնությամբ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Սեպտեմբերի 19-ին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ պայմանավորվել է ռուսական բանակում չեչեն զինծառայողների ծառայելու մասին:
«Նաիրիտ» գործարանն այսօր կարող է աշխատել երկու եղանակով էլ՝ և՛ բութադիենային, և՛ ացետիլենային եղանակով, համապատասխան ներդրումների դեպքում: Նման հայտարարություն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում «Նաիրիտի» շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ արեց գործարանի նոր ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը:
Օրենքով դատախազության որոշումը չի կարող բողոքարկվել վրացական դատարանում:
«Կոլելկտիվում այսօր կա սոցիալական լարվածութուն՝ կապած աշխատավարձերի և հետագա վերագործարկման հետ: Իրավիճակը իրոք անհանգստացնում է և կոլեկտիվի պահանջներն ու դժգոհությունն արդարացված են: Իրավիճակով անհանգստացած է նաև ՀՀ նախագահը»,- ասաց Ե.Զախարյանը:
Հայաստան-Սփյուռք համաժողովը լուսաբանելու նպատակով Սպենդիարյանի անվան Օպերային թատրոնի տարածքում գտնվող մեր թղթակցի հետ այսօր միջադեպ է տեղի ունեցել. Ղազախստանի հայ համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանը մեր թղթակից Թագուհի Հովհաննիսյանի թեւից մի քանի անգամ քաշքշել է, նրա ձեռքից խլել ձայնագրիչն ու շպրտել, ապա իր հետեւից քայլող ինչ-որ հաստավիզերի հրահանգել՝ «սրան ստեղից կորցրեք»:
«Խորհրդարանական քաղաքական համակարգին անցնելու համար մի քանի պարտադիր պայմաններ են պետք. նախ` կայացած քաղաքական կուսակցություններ` իրենց բարոյական նկարագրով, գաղափարախոսությամբ և ներկայանալի անդամներով: Սա, ցավոք, մենք չունենք: Սրանում, իհարկե, մեղավոր են քաղաքական կուսակցությունների քաղաքական ղեկավարները»:
Այս մասին նշված է Մոսկվայի ՆԳՆ-ի գլխավոր վարչության կայքում:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են և «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ վերացվել է:
Խոսքը գնում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի շելֆում հորատումներ անելու մասին, որում արդեն իսկ ներդրվել է մոտ 700 միլիոն դոլար:
Իշխանափոխությունը հո ասելով չէ. Խորհրդարանում այսօր Հանրապետական կուսակցությունն ունի բացարձակ մեծամասնություն, Րաֆֆի Հովհաննիսյանը ո՞նց է քվեարկել տալու: Կարողանալո՞ւ է գեներալ Մանվելին, Սամվել Ալեքսանյանին և մյուսներին քվեարկել տալ հանուն այս բանի: