Բաժիններ՝

Վրաստանում չի լինի քաղաքական որևէ ճգնաժամ. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, մեկնաբանելով նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ կառավարության հարաբերություններում առկա լարվածությունը, խոստացել է, որ երկրում չի լինի քաղաքական ճգնաժամ.

«Շատ ցավալի է, որ նմանատիպ ներքին խոսակցություններին ու նամակագրությանը հաղորդվում է հանրային հնչեղություն: Հուսով եմ, որ կկարգավորվեն այդ հարաբերությունները: Ես երաշխավորում եմ, որ երկրում չի լինի քաղաքական որևէ ճգնաժամ»:

Ներկայումս որոշվել է, որ Նյու Յորք մեկնող վրացական պատվիրակությունը գլխավորելու է Գարիբաշվիլին, ով սեպտեմբերի 22-ին ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ-ի նիստում: Գարիբաշվիլին նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնելու ԱՄՆ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930