Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է, առաջին հերթին, որպես Գյումրիում հեղինակություն ու վստահություն վայելող մարդ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Նախկին պատգամավոր, ապօրինի կալանավորված Մարտուն Գրիգորյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու իշխանական որոշումը ցույց է տալիս, որ գործող ռեժիմը ռեպրեսիոն համակարգից հետ կանգնելու նպատակ չունի, և անօրինականությունների շղթան շարունակվելու է:

Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է, առաջին հերթին, որպես Գյումրիում հեղինակություն ու վստահություն վայելող մարդ, և այնտեղ ՔՊ-ի հայտարարած արտահերթ պրոցեսների մտադրության ֆոնին տարբեր կերպ չեզոքացվել ու չեզոքացվելու են այն անձինք, ովքեր իշխանական մտահղացումների մեջ չեն տեղավորվում:

Խափանման միջոցի փոփոխության քննարկման ժամանակ Մարտունը հստակ նշեց, որ իր գնահատականներից ու սկզբունքներից երբեք չի հրաժարվելու, իսկ իշխանությունն էլ դրան ի պատասխան որոշում կայացրեց՝ երկարացրեց կալանավորման ժամկետը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930