Բաժիններ՝

ԱՄՆ-ը հավանություն է տվել Փեզեշքիանի և Արաղչիի վիզաներին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

ԱՄՆ իշխանությունները վիզաներ կտրամադրեն իրանական պատվիրակության անդամներին, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, որպեսզի նրանք հաջորդ շաբաթ մասնակցեն ՄԱԿ Գլխավոր ասամբլեային, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները։

«Փեզեշքիանը և Արաղչին կընդգրկվեն ամերիկյան վիզաներ ստացող պատվիրակության կազմում», – NBC News-ին հղումով հայտնել է աղբյուրը։

ԱՄՆ պետքարտուղարությունում նշել են, որ ՄԱԿ միջոցառումներին մասնակցելու համար վիզաներ կստանան Իրանի «հիմնական պատվիրակության» անդամները։ Միևնույն ժամանակ, ԻԻՀ պատվիրակության կազմը Գլխավոր ասամբլեայում այս տարի կլինի ավելի փոքր, քան անցյալ տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930