Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. մայիսի 21-ին Մալխաս Ասատրյանը Շիրակի մարզի դատախազությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը, անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի վրա գտնվող իր բնակարանը և հափշտակել կենցաղային տարբեր տեսակի իրեր:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի լաբորատորիայում առկա են չշահագործվող քիմիական նյութեր, որոնց տեղափոխման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փաստաբանը դատավճիռներն ուսումնասիրելուց հետո այսօր դատարանում բացառեց, որ բանդայի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը (նա դատաքննության ընթացքում մահացել է) և Գուրգեն Հայրապետյանը ճանաչել են միմյանց: Դատարանում այսօր հրապարակվեցին նաև ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի հեռախոսազանգերի վերծանումները. դատռավորի խոսքով՝ ըստ մեղադրական եզրակացության Նապոլեոն Ազիզյանի տան վրա իրականացրած ավազակային հարձակումը եղել է առավոտյան 5-ի սահմաններում, այդ օրը գիշերը ժամը 3-ից մինչև առավոտյան 11-ը նրա հեռախոսը չի ֆիքսվել, չի սպասարկվել:
Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետի հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1940 թ. ծնված Վալերի Հ.-ն:
Հունան Հ.-ն գտնվում է հսկողության տակ: Առողջական վիճակից ելնելով՝ հնարավոր չի եղել նրան տեղափոխել քրեակատարողական հիմնարկություն:
«Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների ապագան պետք է հիմնվի երկու պետությունների միջև հարաբերությունների պատմական հաշտեցման վրա: Պատմական ճշմարտության ընդունումը կարող է օգնել հաղթահարելու հայ և թուրք ժողովուրդների միջև եղած խոր տարաձայնությունները: Մենք հավատացած ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող որևէ կերպ դիտարկվել որպես թուրք ժողովրդի արժանապատվության ոտնահարում, նրա նկատմամբ սպառնալիք կամ հարձակում: Շատ թուրք մտավորականներ, գրողներ, գիտնականներ սկսել են բացահայտ կերպով խիզախորեն և շիտակ քայլել ինքնավերլուծության և ուսումնասիրության դժվարին ուղիով»:
Սեպտեմբերի 24-ին երեկոյան ժամերին, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Եթե ես իմ ֆինանսների մեջ տեղավորվում եմ, կներեք, թողեք ես որոշեմ, թե ինչ եմ ուզում, ինչպիսի շոկոլադ եմ ուզում: Օրենքը թույլ չի տալիս ես մատնանշեմ «Գրանդ քենդիի» արտադրանք: Ու եթե «Գրանդ քենդիում» գները 1200 դրամ են, ինձ մատոցում են 1400 դրամով ու ես ստիպված պետք է պայմանագիրը կնքեմ»,- ասաց Հ. Նավասարդյանը՝ բողոքելով անցանկալի ու պարտադրված երևույթ է գնումներ կատարելը: Նա կոչ արեց դրա համար հատուկ հաստիք ավելացնել հատուկ դպրոցներում:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգ էր ստացվել:
Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունն ու անվտանգությունը:
Սեպտեմբերի 19-ին Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդելու վերաբերյալ մամուլի հրապարակումները «ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության» կողմից ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ հրապարակումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:
«Սամվելի հայրը` Սեյրանը, ևս զինվորական է, լավ գիտի, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ բանակում, զինվորների միջև, բայց նաև լավ ճանաչում է որդուն, ով թեթև պատճառներից նման քայլի չէր գնա: Նրա ինքնասիրությանը ոչ ոք չէր կարող դիպչել»:
«Ո՛չ Դուք գիտեք, ո՛չ նախարարը գիտի, ամոթ է, ամոթ: Քնած ժամանակ 15 րոպեն մեկ այդ թիվը պետք է իմանաք»,- ամոթանք տվեց Ա.Մանուկյանը: «Ամոթը ընդունեցի»,- չընդդիմացավ փոխնախարարը:
Այս մասին նշված է ավիաընկերության կայքում:
Այս մասին հայտարարել է փոխգնդապետ Ջեյ Ջենզենը:
«Ըստ երեխաներից մի քանիսի ցուցմունքի՝ իբր Կարենը դանակահարելուց հետո դանակը դրել է աջ գրպանում և հեռացել դեպքի վայրից: Այդ հագուստի գրպանի վրա եղել է արյան հետք, և առաջինը ենթադրվում է, որ քանի որ դանակը դրվել է այդ գրպանը, արյան հետքը պետք է պատկաներ մահացող պատանու արյան խմբին»:
«Զիմբաբվեի այդ ծիրանի/դեղձի տեխնոլոգիան ՀՀ-ում կես միլիոն դոլարով ներմուծելու առումով կրթության բնագավառում չունե՞նք նման դեպքեր: Եվ դա՞ էր ռեկորդը, թե՞ ավելի պիկ բաներ կան»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ կեսկատակ հարցրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
ԱՄՆ նախագահը ծովային հետևակայիններին զինվորական պատիվ է տալիս՝ աջ ձեռքով բռելով սուրճի բաժակ:
. Հայկական ռեստորան՝ թուրքական մզկիթի դիմաց: Երկու երևանցի վրաց-թուրքական սահմանի մոտ՝ Սարփի քաղաքում, իրականություն են դարձրել պապերի երազանքը. «Մենք մանրից եկել ենք մեր հողերը գրավենք»:
«Կան միջնորդավորված գնումներ, որոնց դեպքում պետությունը առնվազն 10%, 20%, 30% վնաս է կրում: Կան մրցույթներ, որ հաղթողը ո՛չ ներկրող է, ո՛չ արտադրող: Տվյալ դեպքում պետությունը, բնական է՝ վնաս է կրում: Կան գնումներ, որ հաղթում է օֆշորային գոտում գրանցված ընկերություն, որ ՎՊ-ն չի կարող գնալ, ստուգել և այդ գնումների արդյունավետությունը խիստ կասկածի տակ է»,- ասում է Ի. Զաքարյանը:
: Թե ինչպես է եղել դեպքը, գյուղապետն ասաց, որ երիտասարդը բարձրացել է սյան վրա՝ հավանաբար չիմանալով, որ մեջը հոսանք կա ու այդպես տեղում մահացել է:
Կրթության ոլորտում աշակերտների թվով ուսուցիչների աշխատավարձի ուռճացման հետ կապված խախտումներն ակնհայտ են ու հստակ: Ինչպես այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հատկապես գյուղական համայնքներում ձեռք է տալիս ցույց տալ շատ աշակերտ, որպեսզի շատ ֆինանսավոում ստանան:
Պատերազմի ժամանակ Իրանի ժողովրդի դիմադրությունը աշխարհին համոզեց, որ երկրի պաշտպանությունը հնարավոր է նաև մերկ ձեռքերով:
Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ ՎՊ 2013թ. զեկույցում բերված ամբողջ փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Այնպես որ, եկեք այս դաշտից դուրս մնանք: Սա եզակի դեպք էր, որ դատախազությունը շատ արագ արձագանքել է»: Ըստ նրա՝ եզակի էր, որ ստուգվող կազմակերպությունը ՎՊ հետ փորձում էր վերհանել խնդիրները: Սակայն, Ի.Զաքարյանի կարծիքով, անկատար որոշումների կուտակված խնդիրներ կան, ոչ ճիշտ ձևակերպված օրենքներ, որոնց հետևանք են այս խախտումները:
Յըլդըզը հավելել է, որ ներկայումս Թուրքիայում չկան միջուկային զենք ստեղծելու համար տեխնոլոգիաներ:
Առատ անձրևների պատճառով ջրով են լցվել Բաթում քաղաքի բնակելի շենքերի առաջին հարկերը:
Դուբնովի կարծիքով՝ Ռուսաստանը խնդիր չի տեսնում այն հանգամանքում, որ Սերժ Սարգսյանն ինքնուրույն հանդիպումներ է ունենում ԼՂ կարգավորման շրջանակներում նաև արևմտյան նախաձեռնությունների համաձայն, քանի որ Սերժ Սարգսյանը չի անի որևէ քայլ, որը համաձայնեցված չլինի Մոսկվայի հետ, և որը կհարուցեր Ռուսաստանի կտրուկ անհամաձայնությունը:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում՝ մանկապարտեզի դահլիճում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօրվա ասուլիսում՝ «Ա1+»-ի խնդրանքով ԱՄՆ-ում հրատարակվող «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն անդրադարձել է Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու փաստին:
Թարգմանիչը, տեղյակ լինելով նախատեսված խուզարկությանը, ըստ քննության տվյալների, իր բջջային հեռախոսահամարից տեքստային հաղորդագրություն է ուղարկել կասկածյալի կնոջը՝ նախապես տեղեկացնելով խուզարկության մասին։ Թարգմանիչը ներգրավվել է որպես կասկածյալ եւ հարցաքննվել։ Նախաքննությունը շարունակվում է: