Բաժիններ՝

Air France-ի օդաչուները որոշել են գործադուլը շարունակել մինչև սեպտեմբերի 30-ը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Air France ավիաընկերության օդաչուները որոշել են գործադուլը շարունակել մինչև սեպտեմբերի 30-ը: Այս մասին նշված է ավիաընկերության կայքում: Օդաչուները չեն դադարեցնում բողոքի ակցիան՝ չնայած նրան, որ ընկերության ղեկավարությունը որոշել է կատարել նրանց պայմանների մի մասը:

Դա մասնավորապես վերաբերում է Air France-ի դուստր ձեռնարկության՝ Transavia-ի նախագծի իրագործման դադարեցմանը: Ընդ որում, տնօրենների խորհուրդը հայտարարել էր, որ խոսքը չի գնում մասնաճյուղի զարգացումից լիովին հրաժարվելու մասին:

Վերջին շաբաթվա ընթացքում Air France-ն իրականացնում է պլանավորված բոլոր չվերթների 38-45 տոկոսը: Դրանով իսկ ավիափոխադրողը բողոքի ակցիայի հետևանքով օրական կորցնում է 10-15 միլիոն եվրո: Air France-ի օդաչուների գործադուլը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս