20 տարի առաջ միջուկային զենքից հրաժարված Ուկրաինային անհրաժեշտ են տարածքային ամբողջականության, անվտանգության ու անկախության երաշխիքներ:
Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի երթևեկության կազմակերպման մեջ կատարվել է փոփոխություն:
Նախորդ տարիներին ԱՄՆ-ին ու Ռուսաստանին հաջողվել է համագործակցել մի ամբողջ շարք հարցերում:
Ընթացիկ տարվա ամռանը մոտ 70 իրանցի ռազմական խորհրդատու քրդերին օգնել է Էրբիլը զինյալներից պաշտպանելու հարցում:
Խոսքը գնում է 55-ամյա Հերվե Գուրդելի մասին, որին սեպտեմբերի 21-ին առևանգել էին Ալժիրի հյուսիսում:
Նման որոշում է ընդունվել «Իսլամական պետության» հզորանալու կապակցությամբ:
Վիթխարի ալիքները ծածկել են մոտակայքով անցնող Սևծովյան ծովափնյա ճանապարհը:
«Մենք պաշտոնապես բողոք ենք ներկայացրել: Դրանից հետո դատախազությունն սկսել է իր ստուգումները», – ասել է փաստաբանը:
Այն նաեւ պարունակում է ամինաթթուներ, որոնք օրգանիզմից դուրս են հանում ավելորդ հեղուկն ու աղը: Այդ իսկ պատճառով ծնեբեկը հատկապես օգտակար է բարձր ճնշում եւ սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց համար:
1940-ականների վերջերին Կալիֆոռնիայից մի հայտնագործող շրջում էր ԱՄՆ-ի գործարաններով՝ առաջարկելով գնել իր «հեղափոխական» հայտնագործության հեղինակային իրավունքները։ Հայտնագործության «հեղափոխականությունն» այն էր, որ տաք և սառը ջրերի երկու ծորակների փոխարեն՝ գործում էր միաբռնակ ծորակ։ Ամերիկացի ճարտարագետները հեգնեցին այդ գաղափարը, նրանցից մեկն անգամ, նայելով հայտնագործության նախագծին, ասաց.
Նա գործարանի աշխատակիցների հետ զրույցներում բավականին շռայլ է եղել՝ խոստացել է մինչև այս տարվա վերջ վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը, վերագործարկել գործարանը և խորհուրդ է տվել հարկադիր պարապուրդում գտնվողներին ետ կանչել: Նախարարի այցը, թերևս, կարելի է համարել հուսադրող:
«Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցության տակ շատ քիչ ուժեր կան, հիմնականում նրա համախոհներն են, և դա շատ նորմալ է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը չունի իշխանություն, չունի լծակներ, չունի գումար, որով կարող էր համախոհներին հավաքել իր շուրջ, ավելի շատացնել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ապա Ռոբերտ Քոչարյանը համարյա թե բոլոր քաղաքական ուժերում ունի իր կողմնակիցներին, և՛ ՀՅԴ-ի մեջ կան, և՛ ՀՀԿ-ի, և՛ ԲՀԿ-ի»:
Եռյակը, փաստորեն, հոկտեմբերի 10-ի հանրահավաքով իր աջակցությունն է հայտնում Սերժ Սարգսյանին՝ «պատմական ընտրությունը» վավերացնելու հարցում: Այլ հարց է, թե ո՞վ կփոխհատուցի այդ աջակցության դիմաց՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կրեմլը:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օրերս օդանավակայանի անվճար ավտոկայանատեղիում նկատել են մի երիտասարդի, որը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից հանում էր տեսահաշվառող սարքը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ սահմանդրական բարեփոխումների գործընթացին: Թորբյորն Յագլանդը կարևորել է գործընթացը և դրան Վենետիկի հանձնաժողովի մասնակցությունը: ԵԽ գլխավոր քարտուղարը վերահաստատել է այդ գործընթացին ԵԽ աջակցությունը շարունակելու պատասրաստակամությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 37VO474 (վարորդ` Ա. Տ., ծնվ. 1974թ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 59DQ555 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Տուժածներ և վառելիքի արտահոսք չկա:
Արվեստի ու արհեստի քաղաք Գյումրին շատ արվեստագետներ է աշխարհին տվել:
Դատարանի որոշումը մենք համարում ենք մարտահրավեր ինչպես արդարադատությանը, այնպես էլ՝ անկախ լրատվությանն ընդհանրապես, ու ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին մասնավորապես:
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել Արթուր Ղավալյանի կողմից Հայկուշ Աշուղյանին սպանելու և Րաֆֆի Աշուղյանին մարմնական վնասվածք պատճառելու մասին:
2011թ. ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով կրկնակի դատաբժշական փորձաքննություն իրականացրած մասնագետներն արձանագրել են, որ մինչև «ջրծաղիկ, ծաղկման շրջան» ախտորոշումը նա ստացել ՝ ադեկտվատ բուժում հիմնական հիվանդության՝ դիմային նյարդի բորբոքման կապակությամբ:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո նրա գնդապետ եղբոր դեմ հարուցված քրեական գործով այսօր Գորիսի դատարան է ներկայացել Սուրիկ Խաչատրյանի տիկինը՝ Լորետա Բարսեղյանը՝ տուժողի կարգավիճակում:
«ՀՅԴ-ն ուզում է իր Սերժ Սարգսյանին ունենալ, իսկ եռյակը՝ իր, տարբերություն չկա ո՛չ ՀՅԴ-ի Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ եռյակի Սերժ Սարգսյանի միջև: Ես չեմ տեսնում մարդկային որակների, արժեհամակարգի հետ կապված տարբերություն: Ի վերջո, եկեք չմոռանանք՝ նույն ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն միասին կրակում էին ժողովրդի վրա: Ի՞նչն է փոխվելու իրենց իշխանության գալուց, ոչ մի բան, պետք եղավ՝ էլի կկրակեն, առաջին անգամն էր դժվար»:
Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»:
Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հաշմանդամ ճանաչվելու և առողջությանը վնաս պատճառվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին պետական պարտադիր ապահովագրական միանվագ գումար է վճարվում 1-ին խմբի հաշմանդամին և առողջությանը վնաս պատճառված անձին՝ չորս հարյուր հիսունհինգ հազար դրամի չափով, երկրորդ խմբի հաշմանդամին՝ նշված գումարի 80 տոկոսի չափով, երրորդ խմբի հաշմանդամին՝ նշված գումարի 60 տոկոսի չափով։
Հուլիսի 18-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող «Օրանժ Արմենիա» սպասարկման կենտրոնից գողացել են «Սամսունգ» տիպի բջջային հեռախոս:
Հայաստան մուտք գործող տրանսֆերտների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են: Երևույթը մասնագետները պայմանավորում են ռուսական ռուբլու օրեցօր արժեզրկմամբ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը պոկելով՝ Նոր Խարբերդի մի ամառանոցի 2-րդ հարկի պատշգամբից գողացել են զոդման սարքը և օդորակիչը, այնուհետև կոտրելով պատշգամբից սենյակ տանող դուռը՝ մտել են ներս, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներ իրականացնել ԼՂՀ-ում: Այս պահին երիտասարդները իրականացնում են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք: Ըստ կայքի՝ երկու օրվա ընթացքում արդեն իսկ հավաքվել է մոտ 1000 ստորագրություններ:
Դեր Զորի մատուռի պայթեցման փաստը դուրս բերելով զուտ կրոնական պարունակից, այստեղ է, որ շարժառիթի հավանականությունների վերլուծում կատարողի հայացքը ուղղվում է Անկարայի վրա, որը այլապես էլ նման գործողություններ կատարողներին ապաստան է տալիս, ֆինանսավորում, զինում եւ անարգել թափանցման ուղիներ հարթում: