Բաժիններ՝

Դպրոցում քիմիական նյութեր են գտել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի լաբորատորիայում առկա են չշահագործվող քիմիական նյութեր, որոնց տեղափոխման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել քիմիկ-հետախույզ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Դպրոցի քիմիայի դասասենյակի պահեստից չշահագործվող քիմիական նյութերը տեղափոխվել են ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվ. նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930