Բաժիններ՝

Օբաման վիրավորել է զինվորականներին (տեսանյութ)

Ամերիկյան The Washington Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային քննադատել են պահելաձևի կանոններին չտիրապետելու համար: Տեսանյութում երևում է, որ ԱՄՆ նախագահը ծովային հետևակայիններին զինվորական պատիվ է տալիս՝ աջ ձեռքով բռելով սուրճի բաժակ:

Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքում, ուր Օբաման ժամանել է ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու համար: Այստեղ նրան դիմավորել են ծովային հետևակայինները, որոնց էլ Օբաման զինվորական պատվի է արժանացրել նման կերպ: Օբաման դրա համար արժանացել է մի շարք քննադատությունների ու ծաղրանքի:

Թերթն ընդգծում է, որ կանոնների համաձայն, զինվորական պատիվ են տալիս միայն այն դեպքում, եթե ազատ են երկու ձեռքն էլ, և եթե անհնար է արժանի ձևով դա անելը, ապա ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել զինվորական պատիվ տալուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930