Դուբնով. Մոսկվան Սարգսյանին ազատ գործելու բավականին մեծ հնարավորություն է տվել. 1in.am

Մոսկվան Սարգսյանին ազատ գործելու բավականին մեծ հնարավորություն է տվել` կարծում է Մոսկվայի «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան, ռուսաստանցի հեղինակավոր քաղաքագետ Վադիմ Դուբնովը, ով «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին, նախագահական մակարդակով հանդիպումներին և Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

Դուբնովի կարծիքով՝ Ռուսաստանը խնդիր չի տեսնում այն հանգամանքում, որ Սերժ Սարգսյանն ինքնուրույն հանդիպումներ է ունենում ԼՂ կարգավորման շրջանակներում նաև արևմտյան նախաձեռնությունների համաձայն, քանի որ Սերժ Սարգսյանը չի անի որևէ քայլ, որը համաձայնեցված չլինի Մոսկվայի հետ, և որը կհարուցեր Ռուսաստանի կտրուկ անհամաձայնությունը:

«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը բավականին հետևողական է այս հարցում: Այլ հարց է, որ Մոսկվան խելքին մոտ չի համարում Երևանին խիստ կտրուկ սահմանների մեջ դնելը, քանի որ դա բավականին անիմաստ կլիներ: Մենք արդեն երկար ժամանակ ականատեսն ենք մի տարօրինակ երևույթի` հայկական կոմպլեմենտարության, Սարգսյանը շարունակում է այդ քաղաքականությունը: Բայց, միևնույն ժամանակ, Հայաստանն ազատ չէ իր հարաբերություններում, պարզապես Հայաստանն ազատ է մանևրի այն սահմաններում, որոնք համաձայնեցված են Մոսկվայի հետ, իսկ հիմա Սարգսյանը հասկանում է, որ կարող է անել այդ քայլերը և չվտանգել հայ-ռուսական հարաբերությունները: Այս ամենը Մոսկվայի համար սկզբունքային չէ, և այստեղ Սարգսյանին տրված է ազատ գործելու հնարավորություն»,- ասել է Վադիմ Դուբնովը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս