Բաժիններ՝

Ձերբակալվել են Դիլիջանում ավազակային հարձակում կատարողները

Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգ էր ստացվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ անձը դիմակավորված մուտք է գործել 1940 թ. ծնված Սվետլանա Պ.-ի տուն, դանակի սպառնալիքով պահանջել գումար ու ոսկեղեն, ձեռքերով հարվածել նրա դեմքին` պատճառելով վնասվածք, այնուհետև տանտիրուհու ձեռքից հանել է մատանին, հյուրասենյակի զգեստապահարանում կախված բաճկոնի գրպանից հափշտակել 70.000 դրամ, իսկ զարդատուփից` արծաթյա 2 մատանի և տարբեր տեսակի զարդեր` պատճառելով շուրջ 150.000 դրամի նյութական վնաս:

Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1972 թ. ծնված Գեորգի Դ.-ն և 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն:
Գեորգի Դ.-ն և Գոռ Պ.-ն ձերբակալված են:

Հափշտակվածը մասամբ առգրավված է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930