Բաժիններ՝

Ինչ-որ մեկին դատված տեսնելով` վիշտս չի թեթևանա. ինքնասպան եղած զինվորի մայր. armlur.am

ՀՀ ՊՆ N զորամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումից զոհված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանի ծնողները դեռևս այն համոզմանն են, որ իրենց որդուն ինքնասպանության հասցնել հեշտությամբ չէին կարող:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց Հարությունյանների հարևանուհին` Լենան, Սամվելի ծնողները ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել, թե ինչ կարող էր անել կամ ասել իրենց որդու զառայակից ընկերը, ինչը Սամվելին ինքնասպանության կդրդեր:

«Սամվելի հայրը` Սեյրանը, ևս զինվորական է, լավ գիտի, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ բանակում, զինվորների միջև, բայց նաև լավ ճանաչում է որդուն, ով թեթև պատճառներից նման քայլի չէր գնա: Նրա ինքնասիրությանը ոչ ոք չէր կարող դիպչել: Բոլորս էլ համոզված ենք, որ շատ լուրջ բան է եղել, որ բանը դրան է հասել: Մայրն էլ` Լիլյան, անընդհատ ասում է` «քննությունը ոչ մի բան էլ չի փոխի, ում էլ դատեն, ինչ էլ անեն, մեկ է` տղաս չկա: Ինչ-որ մեկին դատված տեսնելով` վիշտս չի թեթևանալու»,- ցավով նշեց ինքնասպան եղած զինծառայողի հարևանուհին` հավելելով, որ դեպքից հետո որդեկորույս ընտանիքին այցելած Պաշտպանբության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս