Բաժիններ՝

Ինձ արդեն բարեւում են. Լուկաշենկոն` Եվրամիության հետ հարաբերությունների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի նկատմամբ Եվրամիության դիրքորոշումը վերջին շրջանում սկսել է փոխվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Նրանք հասկացել են, որ ավելի լավ է ունենալ շատ թե քիչ կայուն Ուկրաինա եւ Բելառուս, քան թե այսպիսի պատերազմ: Քանի որ ուրիշի կոնֆլիկտներ չեն լինում»,-հայտարարել է նա:

Լուկաշենկոյի փոխանցմամբ` Եվրոպան հասկացել է, որ հանգիստ կյանքի գլխավոր երաշխիքն իր հարեւանների համար խնդիրներ չստեղծելն է եւ այնտեղ կրակ չբորբոքելը: «Ինձ հետ գոնե առնվազն բարեւում եւ զրուցում են: Սա արդեն մեծ առաջընթաց է»,-նշել է Լուկաշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30