Բագրատ Եսայանը՝ Միկոյանի մասին. «Մեղավոր է ճանաչվել և չի դատապարտվել միայն այն պատճառով, որ մահացել է»

«Մարդը եղել է ստալինյան ռեժիմի ամենագործուն դեմքերից մեկը, և այն արդարացումները, որ՝ դե ինքն ինչ կարող էր անել, շատ-շատ՝ իրեն էլ կսպանեին: մարդը ինքն է ընտրում սրիկա լինե՞լ, թե՞ սրիկա չլինել… Միկոյանը ընտրել էր սրիկա լինելու ճանապարհը, և դրանով՝ իր կաշին փրկելու ճանապարհը: Ամեն ինչ արել է, որ իր կաշին փրկի, այդ թվում՝ նաև մարդկանց է ուղարկել գնդակահարության: Եվ այս դեպքում  նման մարդու արձան դնելը, որը բարոյական որևէ արժեք, արժեհամակարգ չունի, ուղղակի անբարոյականություն է այսօրվա իշխանության կողմից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Բագրատ Եսայանը:

Հունիսի 10-ին Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը կազմակերպել էր Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ մասնագիտական խորհրդաժողով: Քննարկման նպատակն էր պատմական իրականության բացահայտումը և փաստաթղթերի մասնագիտական եզրակացության ներկայացումը.

«Սա 30-ական թվականներն են. այդ ստալինյան ռեժիմի բռնապետության ազդեցությունը Հայաստանի վրա, և սա բացահայտվեց Միկոյանի անձով, և նպատակն էր այս քննարկման ընթացքում մասնագիտկան քննարկում կազմակերպել: «Պատմության կեղծարարության ներկա դրսևորումները մարտահրավերները» նպատակ էր հետապնդում այնուամենայնիվ բացել այդ տխուր էջը: Եվ առիթը իսկապես Միկոյանն էր, որովհետեւ շատ-շատերը տեղյակ չէին հայ բոլշևիկների գործունեությանը 18-ից 20 թվականներին, ինչ դեր են նրանք կատարել 1-ին հանրապետության կործանման մեջ:

Մարդ, որը պայքարել է Հայաստանի անկախության դեմ և բոկլշեւիկյան 11-րդ կարմիր բանակի շարքում ուղղակի մարտնչել է Հայաստանի պետության դեմ՝ անկախ հանրապետության դեմ: Համեմատությունը անցկացնելու համար բերենք 5-րդ դարի օրինակը՝ Վարդան Մամիկոնյանի եւ Վասակ Սյունու: Դա նույնն է, ինչ դավաճան Վասակ Սյունու արձանը տեղադրեն այսօր Հայաստանում: Միկոյանը օտարերկրյա բանակի կազմում ոչնչացրել է հայկական պետականությունը, և այսօր արձան են ուզում տեղադրել այդպիսի գործչի»,- հավելեց Բ. Եսայանը:

Մասնագետների հետ աշխատանքի արդյունքում կկազմվի այն փաստաթղթերի փաթեթը, որը պատրաստվում են առաջին ամսվա ընթացքում ներկայացնել կա´մ Երևանի ավագանու նիստին, կա´մ կառավարության աշխատակազմ:

Ազգագրագետ Գայանե Շագոյանի համար կարեւոր է այն, որ առաջին անգամն է, երբ «պատմաբանները հիմնականում հավաքվեցին այս հարցի քննարկման շուրջ». «Այստեղ չկար որևէ մեկը, որը խոսեր հոգուտ Միկոյանի արձանի՝ այն իմաստով, որ այդ արձանը պիտի փառաբանվի: Միկոյանի անձի հետ կապված որևէ երկակի մոտեցում չկա՝ արդյո՞ք արժանի է, թե՞ ոչ: Նրա դերակատարումը Հայաստանի երկրորդ հանրապետության պատմության մեջ, թերևս, ավելի բացասական էր, քան դրական: Ինձ համար ավելի կարևոր են այն եզրակացությունները, որին հանգեց այս նիստը:

Դրանցից առաջինը այն է, որ մեր հասարակությունը բավականաչափ չի վերանայել իր խորհրդային անցյալը և անհաղորդ է մնացել այն իլյուստրացիոն գործընթացներից, որոնք, թեկուզև կողքի Վրաստանում, Մերձբալթիայում, տեղի են ունեցել խորհրդային միությունից հետո: Այսինքն՝ մենք չենք դատապարտել այն բռնատիրական համակարգը, որի մասն ենք եղել»:

Ազատ Արշակյանը խոսեց ներկայացված «անհերքելի իրավական փաստաթղթերի» մասին. «Արևելքի ժողովուրդների համագումարին նա առաջարկել է և պաշտպանել է հակահայկական այդ բանաձևը, որով մերժվում էր հայկական պետության գոյությունը ընդհանրապես: Բացի դրանից՝ Միկոյանը ունի նամակ Լենինին»:

Բագրատ Եսայանը նաև նշեց, որ Միկոյանի կատարած բոլոր հանցագործությունները ճանաչվել են «համապատասխան դատարանների կողմից». «Մեղավոր է ճանաչվել, և չի դատապարտվել միայն այն պատճառով, որ մահացել է. «1962 թվականին Նովոչերկասկ քաղաքում ցույցեր սկսվեցին, և այն ժամանակ Սովետական՝ Խրուշչովյան վարչակարգը, զորք ուղարկեց ցուցարարների դեմ և 26 մարդ սպանվեցին, և դրանից հետո շատ մարդիկ ձերբակալվեցին, և արդեն Խորհրդային միության փլուզումից հետո անկախ Ռուսաստանի դատարանը Նովոչերկասկի դեպքերը դատական պրոցեսի հիմք է դարձրել, գործը կարճել է Խրուշչովի, Միկոյանի և մյուսների նկատմամբ, իհարկե նրանց մեղավոր է ճանաչել, բայց կարճել է նրանց՝ մեղավորների մահացած լինելու պատճառով: Կատինում լեհ զինվորականության գնդակահարության դեպքն է, որտեղ նույնպես միջազգային դատարանի վճիռ կա, որ մարդիկ, այդ թվում՝ Միկոյանը մեղավոր են այս 22 հազար լեհերի սպանության մեջ»

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30