Վահե Էնֆիաջյան. Հունիսի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները վստահություն չեն ներշնչում (տեսանյութ)
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը ԱԺ-ում.
«Հանրապետության մի շարք համայնքներում հունիսի 8-ին տեղի ունեցան Համայնքի ղեկավարի և ՏԻՄ ընտրություններ, որոնց ժամանակ արձանագրված արդյունքները և՛ տեղական, և՛ միջազգային հանրության աչքերում, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում:
Նման վստահության բացակայության դեպքում մենք իրական վտանգի տակ ենք դնում մեր երկրում իրականացվող տնտեսական գործընթացներն ու ապագայում նախատեսված համապետական ընտրությունների արդյունքները:
Մի քանի օրինակ, որոնք մտահոգիչ են.
Նույնականացման քարտեր՝ որոնց վերահսկումն ու տեխնիկական գործընթացները, մեծ հաշվով, բան են մնացել, ճնշումներով մարդկանց ընտրություններին տանելը, որի արդյունքում տեղամասերում ականատես ենք լինում արհեստական կուտակումների և մի օրինակ, որը բոլորին է ցնցել, 23 ընտրատարածքի 59 տեղամասում քվեարկության ժամանակ կիրառվել են թանաքը ցնդող գրիչների, որի արդյուքնում 27 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, սակայն վերահաշվարկ կատարելուց հետո պարզվել է, որ հաղթանակ է տարել ոչ իշխանական բլոկի թեկնածուն:
Նմանօրինակ գործընթացները մտահոգության լուրջ տեղիք են տալիս և անկախ Ընտրական օրենսգրքից՝ անհրաժեշտ է քաղաքական կամք, որպեսզի իրականացվեն անհրաժեշտ փոփոխությունները»: